Իսպանիան կհանի իր Patriot ՀՕՊ համակարգերը Թուրքիայից, եթե թուրքերը չդադարեցնեն Սիրիա ներխուժումը

Լուրեր

04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
04.10.2026 | 10:59
«Մեր երկրի մշակութային և ազգային բազմազանությունը նրա կարևոր արժեքներից է»․ Փաշինյանի ուղերձը՝ Ազգային փոքրամասնությունների օրվա առիթով
04.10.2026 | 10:49
Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանի հետ, «նոր Ուկրաինայի» վերածվելն է․ Մեդվեդև
04.10.2026 | 10:11
Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Իրան
03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
Բոլորը

Իսպանիան մեծապես անհանգստացած է Թուրքիայի կողմից Սիրիայում իրականացվող «Խաղաղության ակունք» ռազմական գործողության առնչությամբ. գրում է ermenihaber-ը:

Իսպանիայի պաշտպանության նախարար Մարգարիտա Ռոբլեսը հանդես է եկել հայտարարությամբ, առ այն, որ եթե Թուրքիան շարունակի ռազմական գործողությունները Սիրիայի հյուսիսում, ապա պաշտոնական Մադրիդն Ադանա քաղաքում գտնվող ՆԱՏՕ-ի Ինջիրլիք ռազմաբազայից դուրս կբերի իր Patriot զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերը։

«Մեր կառավարության դիրքորոշումը պարզ է։ Մենք միշտ խաղաղության կողմնակից ենք։ Այդ հարցը ՆԱՏՕ-ում քննարկելու համար օրակարգ ենք բերելու։ ՆԱՏՕ-ին կներկայացնենք առաքելությունը վերանայելու հարցը, եթե պատերազմի վտանգ լինի»,- ասել է նա։

Ռոբլեսը հավելել է, որ անկախ իրենց դիրքորոշումից՝ իրենք հավատարիմ կմնան այն որոշմանը, որը կընդունի ՆԱՏՕ-ն:

Հիշեցնենք, որ քրդերի դեմ «Խաղաղության ակունք» ռազմական գործողությունը մեկնարկել է հոկտեմբերի 9-ին։ Թուրքական զինուժի ներխուժումը Սիրիա տեղի ունեցավ այն ժամանակ, երբ ամերիկյան զինված ստորաբաժանումները լքեցին Եփրատ գետի արևելյան հատվածը։