«Հունիսին Հայաստանում համերգ կունենանք». Սերժ Թանկյան
Մշակույթ
09.10.2019 | 16:39Հաջորդ տարի հունիսին Հայաստանում համերգ կունենանք: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում նշեց աշխարհահռչակ «System of a down» ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը:
Նրա խոսքով՝ այս պահին Եվրոպայում շրջագայության են, շուտով նաև հայաստանյան համերգին կսկսեն պատրաստվել: Համերգը բացօթյա է լինելու, թե ոչ՝ երաժիշտը դժվարացավ պատասխանել:
Նելլի Մելքոնյան