Կյանքն ապրեք որպես երիտասարդ մարդ. նախագահը ելույթ է ունեցել «Ապրել խելացի. հզորացնել երիտասարդներին» համաժողովում

Լուրեր

12.12.2024 | 23:29
Եվրոպական կառույցը ԵՄ-ին կոչ է արել հետաքննել Թուրքիայի իշխանությունների կողմից արհմիությունների գործիչների ձերբակալություններն ու իրավունքների խախտումները
12.12.2024 | 23:04
Երևան-Սևան-Դիլիջան ճանապարհին ավտոմեքենան շրջվել է և հայտնվել փոսի մեջ
12.12.2024 | 22:48
Բաքուն փորձում է միջնորդ լինել Թուրքիայի ու Իսրայելի միջև
12.12.2024 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.12.2024 | 22:21
Թրամփը համաձայն չէ «հարյուրավոր մղոններ Ռուսաստանի խորքերի» ուղղությամբ հրթիռներ արձակելուն
12.12.2024 | 22:04
Ադրբեջանում քաղբանտարկյալների հակառեկորդ է գրանցվել․ նրանց թիվը հասել է 331-ի
12.12.2024 | 21:50
Դավիթ Խուդաթյանն այցելել է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ
12.12.2024 | 21:38
Հայաստան-Հնդկաստան-Իրան եռակողմ խորհրդակցություններ են անցկացվել
12.12.2024 | 21:30
Կրեմլի պրոպագանդիստ Դուգինը Էրդողանին դավաճան հռչակեց․ ՌԴ-ն Մերձավոր Արևելքից դուրս է մղվում․ Գուրգեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 21:21
Չնայած Սիրիայի ճգնաժամին՝ Մոսկվան լիարժեք հարաբերություններ է պահպանել Անկարայի հետ․ ՌԴ ԱԳՆ
12.12.2024 | 21:10
Ասլանյանին «դատելու» պատճառը. «գնդակահարության պատի» տակ կանգնած Փաշինյանն այլ կարծիք չի՞ հանդուրժում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 21:09
ՀՀ նախագահն ընդունել է Լատվիայի նախկին նախագահին
12.12.2024 | 21:00
54 սպանված, 550 կալանավորված, պատանդառված ու անհետ կորած լրագրողներ․ RSF-ը հրապարակել է 2024 թվականի զեկույցը
12.12.2024 | 20:51
Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին վթարի հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել 8 տուժած
12.12.2024 | 20:45
Կինը՝ ուժային կառույցում․ լեյտենանտ Մարիամ Կարապետյանի ծառայությունը՝ փորձություններով լի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Մեսրոպ Մաշտոցի անվան «Մատենադարան» հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում մասնակցել է Եվրամիության Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված՝ «Ապրել խելացի. հզորացնել երիտասարդներին» խորագրով համաժողովին: Այն կազմակերպվել էր արտաքին գործերի, կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունների համատեղ ջանքերով: Միջոցառմանը մասնակցում էին նաև ԵՄ անդամ երկրների և Արևելյան գործընկերության երկրների՝ կրթության, երիտասարդության և նորարարության հարցերով զբաղվող պաշտոնյաներ, «Եվրոպական երիտասարդ դեսպաններ ծրագրի» մասնակիցներ:

Հանդես գալով ելույթով՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նախ շնորհակալություն է հայտնել համաժողովը Հայաստանում կազմակերպելու համար: «Երբ ես արտերկրում իմ երկիրն եմ ներկայացնում, երբեմն մտածում եմ, թե ես ստարտափի նախագահ եմ: Հայաստանը մի մեծ ստարտափ է, Հայաստանը շատ հարուստ և հազարավոր տարիների պատմություն ունի, բայց այսօր Հայաստանը ստարտափ է: Շատերը մտածում են, որ մենք շատ ավելի մեծ ներուժ ունենք, քան իրականում օգտագործում ենք, դա հենց ստարտափի նկարագրությունն է: Հայաստանը ստարտափ է, և նրա հնարավորությունները բազմաթիվ են: Համոզված եմ, որ մենք հաջողության կհասնենք»,-նշել է նախագահը:

Անդրադառնալով համաժողովի խորագրին՝ «Ապրել խելացի», Արմեն Սարգսյանը նշել է, որ 21-րդ դարում խելացի ապրելը ոչ միայն թվային արվեստի համակցումն է, այլև ամեն ինչ համակցելը: Դիմելով համաժողովի երիտասարդ մասնակիցներին՝ նախագահը հորդորել է. «Խելացի ապրելը շատ ավելի լայն հասկացություն է: Ես քաջալերում եմ երիտասարդ սերնդին ապրել խելացի, կրթությունը ճիշտ օգտագործել, հնարավորինս շատ բան սովորել: Ֆիզիկապես խելացի ապրելու սովորություն ունեցեք, մարզվեք, ուշադիր եղեք սննդակարգին, բայց մնացեք երիտասարդ, ինչպես Շառլ Ազնավուրը 94 տարեկանում, ում վերջին համերգը մահվանից մի քանի օր առաջ էր տեղի ունեցել: Խելացի ապրեք Քըրք Քըրքորյանի նման, ով իր վերջին բիզնես գործարքն արել էր մահվանից երկու օր առաջ: Կյանքն ապրեք որպես երիտասարդ մարդ, որովհետև երիտասարդ լինելը տարիքի հետ կապված չէ»:

Նախագահի խոսքով՝ որպես պետություն և ազգ խելացի ապրելը բոլորի ուժերի համադրումն է՝ երիտասարդների և բոլոր նրանց, ովքեր իրենց երիտասարդ են համարում: Նա կարևորել է տարբեր սերունդների գործընկերությունը, նշելով. «Կարծում եմ՝ իսկական ապագան գործընկերությունն է տարբեր սերունդների միջև, հատկապես նրանց, ովքեր մտածում, ապրում, գործում են ինչպես երիտասարդ: Ողջ ազգին քաջալերում եմ մասնակից լինել այս գործընթացին: Երբ խոսվում է կրթության մասին, միշտ ասվում է՝ նախ, պետք է ուսուցիչ, ով պետք է դասավանդի: Չես կարող ունենալ միայն դպրոց աշակերտներով, պետք է ունենաս ուսուցիչներ: Այդ դպրոցները նրանք են, որոնք համայնքի պես են ապրում, իրար հասկանում են: Եթե դա չես հասկանում, ապա չես կարող հաջորդ սերնդին սովորեցնել, քանի որ մի քիչ տարբեր են քեզնից»:

Նախագահ Սարգսյանը նկատել է, որ շատ առումներով Եվրամիությունը կարող է օգտվել Հայաստանի պես պետությունների հետ աշխատելուց: «Մեր ազգը հավատում է ապագային, կարողանում է փոփոխությունների հասել, փոփոխություններ, որոնք կզարմացնեն ուրիշներին: Մեր ազգը լի է հույսով և խանդավառությամբ, հավատով դեպի ապագա, ուստի, կարծում եմ, որ մեզ հետ գործընկերությունը կօգնի նաև Եվրոպային, որպեսզի նա մնա երիտասարդ, սովորի մեզնից, մեր կենսափորձից: Ժամանակը կանգ չի առել, չկա վերջին կանգառ: Մենք Եվրոպան դիտարկում ենք որպես գործընկեր, ում հետ կարող ենք միասին սովորել, գաղափարներ հղանալ,-ավելացրել է նախագահը՝ նկատելով, որ պահանջները փոխվում են նաև թվային աշխարհում և նույն Եվրոպան թվային աշխարհում շատ բան պետք է սովորի մյուսներից: -Ես պատրաստ եմ շարունակել օժանդակելու ձեզ՝ ԵՄ երիտասարդ դեսպաններիդ, որպեսզի ԵՄ-ն ավելի երիտասարդ դառնա, ունենա 21-րդ դարի արժեքներ: Այս աշխարհը փոխվում է: Հիմա մարդկանց ձայնը լսելի է ամեն րոպե: Պետք է բոլոր ոլորտներում խելացի ապրել, ես պատրաստ եմ աջակցել գործընկերների հետ համագործակցությանը, խրախուսել երիտասարդ սերնդին, որ ակտիվորեն մասնակից լինեն այս ստարտափ պետության զարգացմանը»:

Նախագահ Սարգսյանն այնուհետև հարցուպատասխանի ձևաչափով զրուցել է համաժողովի մասնակիցների հետ: Պատասխանելով մարտահրավերների մասին հարցին՝ նախագահը նշել է, որ ստարտափները, որպես կանոն, սկսվում են մի քանի մարդկանցով, ովքեր ունեն գաղափար, որին հավատում են, սակայն փոքր ստարտափը հաջողակ դարձնելու համար միայն գաղափարը բավարար չէ, պետք է ունենալ տեսլական: Նա կարևոր գործոններ է համարել կրթությունը, այսինքն՝ հաջորդ սերնդի պատրաստումը, ինչպես նաև համապատասխան միջավայրի ստեղծումը. «Չես կարող ունենալ ստարտափ առանց անհրաժեշտ միջավայրի: Հայաստանում թվային համակարգը զարգացնելու համար պետք է խոշոր ընկերություններին բերել հետազոտություն իրականացնելու այստեղ: Նրանց ներկայությունը ճիշտ միջավայր է ստարտափների համար: Շատ կարևոր է, որ ոչ միայն աշխարհն իմանա մեր մասին, այլև մենք իմանանք աշխարհի մասին»:

Արմեն Սարգսյանը տեղեկացրել է, որ նախագահական ինստիտուտը սկսել է մի նախաձեռնություն, որը կոչվում է ATOM, և որի շրջանակում նախատեսվում է խոշոր ընկերությունների՝ IBM, Thalles, Dassault, բերել Հայաստան՝ հետազոտական աշխատանքներ անելու: «Դա երիտասարդ սերնդին կօգնի ապրել ճիշտ միջավայրում, որտեղ կարող են սովորել խոշոր ընկերություններից: Մենք պետք է ինտեգրենք նաև երկիրը: Այս երկիրը չի սահմանափակվում միայն Երևանով, դրանից դուրս ևս կան տաղանդավոր մարդիկ: Դրա օրինակն է Լոռիի COAF-ը,-ընդգծել է նախագահը:- Հավատացած եմ, որ ապագայում շատ մարտահրավերներ են լինելու, բայց մի մոռացեք, որ ցանկացած մարտահրավեր հնարավորություն է: Դուք կարող եք ձեր կյանքն ու հաջողությունը կառուցել մարտահրավերի ու հնարավորության վրա, և դա երկիրն ավելի ամուր կդարձնի»: