Երևանում մեկնարկած համաժողովն անց է կացվում «Ինտերնետ կառավարումը կայուն ու ներառական զարգացման համար» կարգախոսով

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը
Երևանում հոկտեմբերի 2-ին մեկնարկեց Հայկական ինտերնետ կառավարման 3-րդ համաժողովը (ArmIGF 2017), որը կազմակերպվում է ՀՀ ինտերնետ կառավարման հանձնաժողովի նախաձեռնությամբ:
 
Այս տարի համաժողովն անցկացվում է «Ինտերնետ կառավարումը կայուն ու ներառական զարգացման համար» կարգախոսով:
 
Համաժողովին ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը:
 
«Համացանցն այսօր մեր կյանքի մի մասն է դարձել, և առանց դրա, առանց հասարակության տարբեր շերտերի ներգրավման հնարավոր չէ այդ կառավարումն իրականացնել: Համոզված եմ, որ օրակարգում ընդգրկված թեմաների քննարկումներն ինտերնետի արագ զարգացման արդյունքում ձևավորվող մարտահրավերների լուծման տարբերակներ գտնելու հնարավորություն կտան»,- ասաց նախարարը:
 
Ամենուր համացանցի արագ ներթափանցման հետևանքով ստեղծվել է իրավիճակ, երբ ավանդական մոտեցումները բավարար չեն առցանց մարտահրավերներին համարժեք արձագանքելու համար: Անհրաժեշտ է լսել բազմաշահառու այս ոլորտի բոլոր կողմերին և նոր մոտեցում մշակել:
 
Այդ նպատակով համաժողովը նախատեսում է հանրային քննարկումների շարք տեղեկատվական անվտանգություն, անձնային տվյալները թվային դարում, ամպային տեխնոլոգիաներ. ինտերնետի ազդեցությունը ռադիոյի և հեռուստատեսության վրա և այլ թեմաներով:
 
 
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը նշեց, որ  ինտերնետի զարգացման հետևանքով առաջացած արդի մարտահրավերները Հայաստանում նույնն են, ինչ ամբողջ աշխարհում: Հիմնական խնդիրներից է ինտերնետ օգտագործողների գրագիտության պակասը, ինչը բերում է անձնական տվյալների անվտանգության խախտման, չեն պահպանվում անվտանգության կանոնները նաև օնլայն առևտուր կատարելիս:
 
«ArmIGF»-ի ընթացքում քննարկված թեմաների շուրջ ձևավորված կարծիքները, տարբեր շահառուների դիտողություններն ու առաջարկությունները Ինտերնետ կառավարման հանձնաժողովին հնարավորություն կտան մշակել և կառավարություն ներկայացնել հանրային մոտեցումները: