«Մտածում եմ հայկական ծաղիկների բույրով օծանելիք ստեղծելու մասին». Քիմ Քարդաշյան

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

«Երեկ, Հայաստանի փողոցներով երթևեկելիս, շատ եմ ոգեշնչվել: Առաջիկայում Հայաստանի հետ կապված մեծ նորություններ կլինեն»,- այս մասին այսօր՝ «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովին իր ելույթում նշեց ամերիկահայ հեռուստաաստղ, գործարար Քիմ Քարդաշյանը:

«Օծանելիքից բացի, գեղեցկության հետ կապված մեծ նախագծի մասին եմ մտածում: Հայաստան այցն ինձ շատ է ոգևորել: Առհասարակ, երբ նոր գաղափարների կարիք եմ զգում, ճամփորդության եմ մեկնում»,- ասաց Քարդաշյանը:

Խոսելով սոցիալական մեդիայում իր ազդեցության և անցած ճանապարհի մասին, ամերիկահայ հեռուստաաստղը նկատեց. «Քանի դեռ սովորում ես, ճիշտ ուղու վրա ես: Կարծում եմ՝ պետք չէ անընդհատ աջ կամ ձախ նայել. պետք է կենտրոնանալ այն ամենի վրա, ինչ անում ես: Միշտ իմացել եմ, որ ցանկանում եմ հեռուստատեսությամբ երևալ, չնայած դա ծիծաղելի նպատակ է թվում: Հիմա, երբ մտածում եմ, թե որքան հնարավորություններ է սոցիալական մեդիան մեզ տալիս, պարզապես ապշում եմ: Այնուամենայնիվ, հետևորդներիս թվին չեմ նայում, թվերն ավելի շատ բիզնեսի մեջ են հետաքրքրում»:

Անդրադառնալով WCIT2019-ի շրջանակում Հայաստան այցին, Քիմ Քարդաշյանն ընդգծեց. «Երբ տեղեկացա, որ Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների համաժողով է անցկացվելու, միանգամից համաձայնեցի մասնակցել: Շնորհակալ եմ, որ ինձ այս ամենի մի մասն եք դարձրել: Հպարտ եմ, որ այստեղ եմ: Նաև հպարտ եմ, որ հնարավորություն ունեցա երեխաներիս այստեղ մկրտել»:

Ելույթի շրջանակում Քարդաշյանը նաև իր ապրանքանիշերի մասին խոսեց՝ նշելով, որ մասնակցում է դրանց ստեղծման ողջ գործընթացին՝ գույների ընտրությունից մինչև ապրանքանշան:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նելլի Մելքոնյան