Վահան Արծրունու սկավառակներից ոչ մի կոպեկ չեմ ստացել, թող դիմի Musea Records-ին. Արման Փադարյանը՝ երգահանի մեղադրանքի մասին

Լուրեր

02.07.2026 | 02:50
ԱԱ-2026. Բելգիան կամային հաղթանակ տարավ 0:2-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 22:57
ԱԺ պատգամավորի երդման տեքստը կփոփոխվի․ օրենքի նախագիծը դրական եզրակացություն է ստացել
01.07.2026 | 22:41
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրներին
01.07.2026 | 22:26
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
01.07.2026 | 22:05
ԱԱ-2026. Անգլիան դժվարությամբ դուրս եկավ 1/8 եզրափակիչ, Հարի Քեյնը՝ հաղթական դուբլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 22:00
Ուրսուլա ֆոն դեր Լայենը գալիս է լուրջ ծրագրով՝ աջակցելու ՀՀ-ին․ ՌԴ-ն հակահայկական է՝ սահմանափակումներ մտցրեց․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 21:57
Պարեկները թմրամիջոց պահելու և օգտագործելու մի շարք դեպքեր են բացահայտել
01.07.2026 | 21:39
Թրամփը հայտարարել է, որ Իրանի ապամիջուկայնացման գործընթացը «լավ է ընթանում»
01.07.2026 | 21:25
ԵՄ-ն 200 մլն եվրո կհատկացնի Հարավային Կովկասում կապի նախագծերի, 20 մլն եվրո՝ խաղաղությանն ուղղված նոր ծրագրի համար․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
01.07.2026 | 21:13
Վարչական դատարանը բավարարել է Մայր Աթոռի հայցն ընդդեմ ոստիկանության
01.07.2026 | 20:51
Ռուսաստանը սկսել է բենզին ներմուծել Հնդկաստանից. Reuters
01.07.2026 | 20:47
Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացը հաջողությամբ շարունակվում է․ Ալիևը՝ ԵՀ նախագահին
01.07.2026 | 20:36
Հենրիխ Մխիթարյանը երկարաձգեց «Ինտերի» հետ պայմանագիրը
01.07.2026 | 20:30
Եթե ՌԴ-ն գազն անջատի, ՀՀ-ն պիտի ԵՄ-ից գնի այն գազը, որն իրենք Ադրբեջանից են գնել․ դա փրկօղակ կլինի․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 20:21
Հայտնի են Հայաստանի լողափնյա վոլեյբոլի առաջնության հաղթողները
Բոլորը

Երաժշտական պրոդյուսեր Արման Փադարյանը հերքում է երգահան Վահան Արծրունու հայտարարությունն այն մասին, որ իր ձայնասկավառակների առցանց վաճառքից գումարներ է վաստակել: Factor.am-ի հետ զրույցում Փարադյանն ասաց՝ հակառակը, տարիներ առաջ Վահան Արծրունու ձայնասկավառակի արտադրության համար ինքը հսկայական ժամանակ և գումարներ է ծախսել, որոնք հետ չեն վերադարձել:

Երգահան Վահան Արծրունին ավելի վաղ Factor.am-ի հետ զրույցում խոսելով հեղինակային իրավունքի խախտումների մասին՝ որպես օրինակ նշել էր, թե մի քանի ամիս առաջ տեղեկացել է, որ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի պրոդյուսեր Արման Փարադյանը մի քանի տարի է՝ առանց իր գիտության համացանցում վաճառում է իր երկու ռոք ալբոմները:

«Իմ սոլո կիթառահարը, որը մասնակցում էր այդ ալբոմին՝ Վահագն Ամիրխանյանը, հիմա Գերմանիայում է բնակվում, համացանցում հանկարծ հայտնաբերել է մեր երկու ալբոմները, որոնք վաճառվում են, բայց ես տեղյակ չեմ դրա մասին: Իմ պայմանագիրը՝ ոչ թե Արման Փադարյանի, այլ Նիկա Բաբայանի «Կադանս» կենտրոնի հետ, կնքվել է 2002 թվականին: Իսկ այդ ընկերությունում Արման Փադարյանը գործավար էր աշխատում»,- նշել էր Վահան Արծրունին:

Արման Փադարյանը հակադարձում է. պայմանագիրը կնքվել է ոչ թե «Կադանս»-ի, այլ ֆրանսիական Musea Records ընկերության հետ, իսկ «Կադանս»-ի անունը շրջանառվում է, թերևս, այն պատճառով, որ այդ տարիներին ինքն այդ ընկերությունում է աշխատել և անձամբ է զբաղվել Արծրունու սկավառակի թողարկման աշխատանքներով:

«Իր մոտ սխալ պատկերացում է: Ես 17 տարի առաջ իսկապես այդ ձայնասվառակը օգնել եմ հրատարակել, կնքվել է պայմանագիր ֆրանսիական Musea Revords ընկերության հետ: Դրանից հետո Արծրունու հետ մենք չշարունակեցինք մեր հարաբերությունները: Ես անձամբ ծախսել եմ շատ մեծ գումարներ՝ կապված այդ սկավառակի հետ, դրա տարածման համար: Դրանից հետո, քանի որ ոչ մի կոպեկ դուրս չեկավ այդ ժամանակ, թեև սպասում էինք, որ լավ վաճառք կլինի, գումարներ կգան, բայց քանի որ նման բան տեղի չունեցավ, ես իրեն ասացի՝ կապվիր Musea-ի հետ, բոլոր հարցերն արդեն դու պետք է լուծես իրենց հետ: Եթե չի ստանում ոչ մի նամակ, դա իր խնդիրն է, ինքը վաղուց պիտի զբաղվեր դրանցով»,- պատմեց պրոդյուսերը:

Նշված սկավառակներից մեկը, որոնք վաճառվում են առցանց տիրույթում, ստուդիային ձայնագրություն է, մյուսը՝ համերգային ձայնագրություններից հատվածներով սկավառակ:

Արման Փարադյանի խոսքով՝ կապ հաստատել է Արծրունու խմբի կիթառահար Վահագն Ամիրխանյանի հետ. «Ասացի՝ ինչե՞ր ես պատմում, որ ես փողեր եմ ստանում ձեր տեղը, ասաց՝ գրված է քո անունը: Ասացի՝ այո, ես եմ պրոդյուսերը եղել, դրա համար: Դեռ 15 տարի առաջ, երբ Վահանի ներկայացուցիչն ինձ զանգեց, ասացի՝ ուղիղ հարաբերություններ ստեղծեք Musea-ի հետ»:

Երաժշտական պրոդյուսերը վստահեցնում է, որ արդեն նամակ է Musea Records-ին՝ իրավիճակը պարզաբանելու և Վահան Արծրունու հետ կապ հաստատելու համար:

«Ես նամակ գրեցի և ասացի, որ քանի որ այնտեղ գրված է, որ ես եմ հեղինակային իրավունքի տերը, խնդրեցի ճշտել, թե այս ընթացքում ում են ուղարկել այդ սկավառակների վաճառքի մասին հաշվետվությունները և ի՞նչ լիցենզիոն պայմանագրեր են կնքել այդ խմբի համար: Եվ Վահագն Ամիրխանյանը կլինի այն մարդը, որը կստանա բոլոր նամակագրությունը»,- եզրափակեց Արման Փադարյանը:

Թամարա Հակոբյան