Հյուսիսային պողոտայում 30 հուշարձան է քանդվել. մշակույթի նախկին փոխնախարար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հասարակություն
07.10.2019 | 12:41ԱԺ-ում «Պետության կողմից «Հյուսիսային պողոտա-Կասկադ» ծրագրով բացառիկ գերակա հանրային շահ ճանաչելու հետևանքով սեփականության իրավունքի ոտնահարման խնդիրները» թեմայով խորհրդարանական լուսմների ժամանակ ՀՀ մշակույթի նախկին փոխնախարար Տիգրան Գալստյանը հայտարարեց, որ «Հյուսիսային պողոտա-Կասկադ» ծրագրի իրականացման ժամանակահատվածում տեղի են ունեցել պատմամշակութային կոթողների ավերածություններ:
Ըստ բանախոսի՝ ներդրողների ցանկությամբ Հյուսիսային պողոտայում շուրջ 30 հուշարձան է քանդվել:
Տիգրան Գալստյանը հույս ունի, որ Հայաստանում նմանատիպ դեպքեր երբեք չեն կրկնվի:
Մանրամասները՝ տեսանյութում:
Նարեկ Կիրակոսյան