Կին իրավապաշտպանները՝ Արփինե Հովհաննիսյանի հասցեին Անդրանիկ Քոչարյանի արտահայտության մասին

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանն ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի՝ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի հասցեին արած հայտարարության մեջ կնոջը՝ որպես քաղաքական գործչի վիրավորելու միտում է տեսնում:

«Այդ միտումը մեր հասարակության մեջ շատ տարածված է՝ կնոջը լռեցնելու համար կպնել նրա անձնական կյանքին, ընտանիքին ու կարգավիճակին»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ նման հարցերը կարգավորող իրավական նորմ կա. «Դա ԱԺ էթիկայի հանձնաժողովն է՝ առաջին հերթին, որի վերաբերյալ մենք բարձրաձայնում ենք գրեթե կես տարի: Մի քանի պատգամավորների մասով հաշվետվությամբ հանդես ենք եկել, մասնավորապես՝ Վարդան Ղուկասյանի, Գևորգ Պետրոսյանի և այս դեպքում արդեն՝ Անդրանիկ Քոչարյանի, որպեսզի ԱԺ-ն գումարի Էթիկայի հանձնաժողով և քննի այդ պատգամավորների ոչ պատշաճ արտահայտությունները։ Այս Ազգային ժողովը, որը, թվում էր, է՛լ ավելի զգայուն պետք է լինի մարդու իրավունքների ոտնահարումների նկատմամբ կամ պատգամավորների հանրային խոսքի, վարքի նկատմամբ, որևէ անգամ փորձ չի արել գումարել ԱԺ Էթիկայի հանձնաժողով, թեպետ հանրայնորեն բազմաթիվ դեպքեր են եղել, երբ իրավապաշտպանները դիմել են կոչով, որպեսզի գումարվի, և քննվեն նման պատգամավորների էթիկական նորմեր և վարքագիծ: Ես Քոչարյանի հայտարարությունը համարում եմ կնոջ արժանապատվությանը հասցված հարված»:

Փոխարենը իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը Քոչարյանի հայտարարությունը չի կապում Արփինե Հովհաննիսյանի՝ կին լինելու հանգամանքի հետ։

«Հարցազրույցը ես ամբողջությամբ եմ լսել և կարող եմ ասել, որ Անդրանիկ Քոչարյանը մտադրություն չի ունեցել Արփինե Հովհաննիսյանին ստորացնելու՝ որպես կին: Հարցազրույցի ընթացքում նրան մի քանի անգամ հիշեցվեց, որ իր հասցեին հնչել է կոռուպցիայի մեջ ներգրավված լինելու պայմանական մեղադրանք: Ես համարում եմ, որ իր արձագանքը հակադարձում էր, որն անհաջող ստացվեց պարզապես: Իմ կարծիքով՝ այստեղ սեռերի հետ կապելու ոչինչ չկա: Քոչարյանը հակադարձել է իբրև մարդը՝ մարդու, ոչ թե տղամարդը՝ կնոջը»,- նշեց Ժաննա Ալեքսանյանը:

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանն իր հերթին երևույթն անվանեց հիմարություն, սակայն ասաց, որ Քոչարյանի հարցադրումը, այնուամենայնիվ, ճիշտ է եղել. «Եթե նույնիսկ արդարադատության նախկին նախարարը փաստերի փոխարեն խոսում է պայմանական հայտարարություններով, ապա այն ամբողջ հռետորաբանությունը ջուր է: Այլ խնդիր է, որ Քոչարյանն այդ կերպ պետք է չարտահայտվեր»:

Ավելի վաղ Հրանուշ Խառատյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Կարծում եմ՝ մեր հասարակությունը պետք է վաղուց հասկացած լինի, որ որքան անտարբեր վերաբերվեն ՀՀԿ-ական հոխորտանքին՝ այնքան կարժեզրկեն նրանց: Վիրավորելով, հայհոյելով՝ արժևորում են, հանրային արգահատանքի փոխարեն հանրային պաշտպանության տակ են դնում»: