Ինչպե՞ս կլուծվի այս դիվանագիտական սկանդալը. «Հրապարակ»

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

 

«Մամուլը շարունակում է քննարկել «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանի՝ Վրաստանում դեսպան նշանակվելու հարցը։ Դեռ 4 ամիս առաջ Վրաստան ուղարկված ագրեմանի պատասխանը ոչ մի կերպ չի գալիս, ինքը՝ Մինասյանը, օրեր առաջ մեզ ասել էր, թե մինչեւ օգոստոսի վերջ նորություն կլինի։ Երեկ «Ժամանակ» թերթը գրել էր, որ Վրաստանում ԱԺ պատվիրակության անդամները փորձել են ճշտել, թե ինչ նորություն կա Մինասյանի ագրեմանից, սակայն Վրաստանի ԱԳ նախարարը չլսելու է տվել հարցը։ Մամուլում գրվել է նաեւ, որ ուշացման պատճառը «Կովկաս» ինստիտուտի պրոռուսական լինելն է։ Սակայն իրականում խնդիրը ոչ թե ինստիտուտի հետ է կապված, այլ հենց Մինասյանի։ Վրացական իշխանությունն ուշիուշով ուսումնասիրել է ծնունդով ջավախքցի Մինասյանի ելույթներն ու հարցազրույցները եւ դրանցում գտել իր համար անընդունելի բաներ, մասնավորապես՝ Ռուսաստանի եւ Ջավախքի հետ կապված։ Իսկ պաշտոնական Թբիլիսին հակված չէ դեսպանի պաշտոնում տեսնել մեկին, ով չի թաքցնում իր պրոռուսական հայացքները։

 

Դեռ ամիսներ առաջ, երբ նոր-նոր էր քննարկվում դեսպանին փոխելու հարցը, Թբիլիսիից ակնարկել էին, որ ուրախ կլինեին իրենց մոտ տեսնել Հերմինե Նաղդալյանին՝ ԱԺ նախկին փոխխոսնակի կարգավիճակով պայմանավորված։ Սակայն ՀՀ իշխանությունը որոշել է առաջ մղել Մինասյանին։

 

Ի դեպ, դիվանագիտության մեջ հազվադեպ է պատահում, որ տվյալ երկրից ուղարկված ագրեմանը չընդունվի՝ դրա համար լուրջ պատճառ պետք է լինի։ Բայց նաեւ հազվադեպ է լինում, որ ագրեմանն ուղարկող պետությունը հաշվի չառնի դեսպանին հյուրընկալող երկրի ցանկությունները։ Թե ինչպես կլուծվի այս դիվանագիտական սկանդալը, հայտնի չէ։ Չի բացառվում, որ Հայաստանը հասնի Մինասյանի նշանակմանը, բայց պարզ չէ, թե ինչպես է նա աշխատելու իրեն չընդունող իշխանությունների հետ»:

 

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում: