Ո՞վ է Գետափի 25-ամյա նորընտիր համայնքապետը և ի՞նչ ծրագրեր է պատրաստվում իրականացնել

Լուրեր

08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սեպտեմբերի 29-ին Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Տավուշի ու Շիրակի մարզի մի շարք բնակավայրերում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ անցկացվեցին։ Քննարկումների առիթ դարձավ հատկապես Շիրակի մարզի Գետափ համայնքի ղեկավարի պաշտոնում 25-ամյա Շիրակ Խաչատրյանի ընտրվելը: Նա դարձավ Հայաստանի ամենաերիտասարդ համայնքապետերից մեկը:

Գետափի 668 ընտրողից ընտրություններին մասնակցել է 430 բնակիչ, որից 197-ն քվեարկել է Շիրակ Խաչատրյանի օգտին։ Մյուս թեկնածուները՝ գյուղապետարանի աշխատակազմի քարտուղար Ձոնիկ Սարգսյանը՝ ստացել է 90, իսկ Հովհաննես Բաղդասարյանը՝ 133 քվե։

Factor.am-ի հետ զրույցում նորընտիր համայնքապետը նշեց, որ համագյուղացիները վստահել և իրենց քվեն են տվել, անկուսակցական է, ոչ մի քաղաքական ուժ չի աջակցել ընտրությունների ընթացքում։

«Ընտրություններին մասնակցելն իմ ընկերների, շրջապատի, համագյուղացիների ցանկությունն էր, մասնակցեցի ու ստացա քվեները»,- ասաց Շիրակ Խաչատրյանը։

Իսկ համացանցում ծավալված քննարկումներին, թե երիտասարդ է ու անփորձ, նորընտիր համայնքապետը պատասխանում է՝ բավարար կրթություն ունի՝ համայնքը ղեկավարելու համար։

«Ես նորմալ եմ ընդունում բոլոր մեկնաբանություններն ու քննարկումները։ Բնական է՝ երիտասարդ լինելը կարող է ինչ-որ տեղ խոչընդոտ հանդիսանալ, բայց չեմ կարծում, որովհետև ես իմ ուժերի ներածին չափով աշխատելու եմ հանուն համայնքի զարգացման։ Երիտասարդ լինելը չի խանգարի, իմ կարծիքով, քանի որ ունեմ նաև համապատասխան կրթություն»,- ասաց Շիրակ Խաչատրյանը՝ հավելելով , որ այժմ սովորում է ԳԱԱ-ում՝ «Կառավարում» մասնագիտությամբ։

«Ես սովորել եմ Հայկական պետական մանկավարժական համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետում՝ «Սոցիալ-մշակութային գործունեություն կառավարում» բաժնում, հետագայում մագիստրատուրան սովորել եմ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսական ֆակուլտետի «Մաքսային վարչարարություն» բաժնում: Աշխատել եմ նաև մեր համայնքում, 3 տարի է՝ հանդիսանում եմ ավագանու անդամ»,- թվարկեց երիտասարդ համայնքապետը։

Ըստ Խաչատրյանի՝ հիմա առաջնայինը գյուղի՝ տարիներով  կուտակված բազմաթիվ խնդիրները լուծումն է։

«Առաջնայինը գյուղում մանկապարտեզի խնդիրն է՝ չունենք մանկապարտեզ: Մի մասը երեխաներին տանում է կողքի գյուղի մանկապարտեզ, ովքեր հնարավորություն ունեն, ովքեր չունեն՝ չեն տանում։ Հետո արդեն համայնքային ճանապարհների, լուսավորության, ոռոգման ջրի, մշակույթի տան հիմնանորոգման խնդիրներն են։ Գյուղն ունի բազմաթիվ խնդիրներ, որոնք այս տարիներին լուծված չեն»,- ասաց երիտասարդ համայնքապետը: Նա, ի դեպ, պաշտոնը կստանձնի 40 օրից: