Էրդողանը սպառնացել է Սիրիայում նոր ռազմական գործողություններ սկսել

Լուրեր

29.11.2026 | 22:10
Լեռնավանի ընտրատեղամասերից մեկում «Բարոյական արժեքները» զգալի առավելություն ունի ՔՊ-ի նկատմամբ
29.11.2026 | 22:02
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Մեծաձորում, ամենացածրը՝ Մեծամորում․ ԿԸՀ
29.11.2026 | 21:57
Աշոցքի ՏԻՄ ընտրությունների առաջին արդյունքները․ մի շարք բնակավայրերում բոլոր ընտրողները կողմ են քվեարկել ՔՊ-ին
29.11.2026 | 21:45
Փաշինյանի հարցազրույցը Հանրայինին. ՈՒՂԻՂ
29.11.2026 | 21:18
ՏԻՄ ընտրություններում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ 27 հաղորդում է ստացվել, 8 դեպքով փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին․ ՆԳՆ
29.11.2026 | 21:05
Կապանի ընտրությունների առաջին արդյունքները․ Փարսյանի գլխավորած «Շանթ դաշինքն» առաջատար է
29.11.2026 | 20:44
Ընտրողների ուղղորդում, այլ անձի փոխարեն քվեարկություն և դիտորդների իրավունքների սահմանափակում․ «Ականատեսը»՝ ՏԻՄ ընտրությունների մասին
29.11.2026 | 20:30
Հայտնի է՝ երբ կվառվեն Երևանի գլխավոր տոնածառի լույսերը
29.11.2026 | 20:20
Փաշինյանը հանցավոր ինքնավստահությամբ ժողովրդի մոտ կարծիք է ձևավորում, որ ընդդիմությունը կողմ է. Անդրանիկ Գևորգյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.11.2026 | 20:09
Քվեարկությունն ավարտվեց. մեկնարկում է քվեների հաշվարկը. ՈւՂԻՂ
29.11.2026 | 20:00
«Չեմ կարդացել, բայց դեմ եմ»․ Սահմանադրության նախագծի մասին կարծիքների ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.11.2026 | 19:46
Թող իրենց շարքերում վերափոխված հանրապետականներին գտնեն. Գոհար Մելոյանը` Արեն Մկրտչյանի հայտարարությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.11.2026 | 19:32
Կառուցողական աշխատանք եմ ակնկալում. ԼՀԿ թեկնածու․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.11.2026 | 19:16
Կայացել է Իջևան համայնքի նորընտիր ավագանու անդրանիկ նիստը
29.11.2026 | 18:41
Գոհար Մելոյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նորից խոսել է Սիրիայում քրդական ուժերի դեմ նոր ռազմական գործողություններ սկսելու մասին. գրում է ermenihaber-ը:

Թուրքիայի խորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ Էրդողանը դժգոհություն է հայտնել, որ Սիրիայում անվտանգության գոտու ստեղծման գործընթացը ձգձգվում է։ Էրդողանն անուղղակի կերպվով անվտանգության գոտու ստեղծման ձգձգման մեջ մեղադրել է ԱՄՆ-ին։

Անվտանգության գոտու ստեղծման շուրջ ԱՄՆ-ի ու Թուրքիայի միջև ձեռք էր բերվել համաձայնություն, սակայն կողմերը մի շարք տարաձայնություններ ունեին։ Մասնավորապես դրանք առնչվում էին անվտանգության սահմանների և մի շարք այլ պայմանների հետ։

«Մենք չկարողացանք Եփրատի արևելքում հասնել ցանկալի արդյունքի։ Թուրքիան այս հարցում անգամ մեկ օր կորցնելու ժամանակ չունի։ Սեփական ճանապարհը շարունակելուց բացի, այլ ելք չունենք։  Անկասկած մեր գործը հեշտ չի լինելու։ Մենք կարող ենք հանկարծ մի գիշեր գալ»։

Հիշեցնենք, որ «Մի գիշեր հանկարծ կարող ենք գալ» արտահայտությունը կիրառվել էր նաև 1974թ., երբ Թուրքիան օկոպացրեց Կիպրոս կղզու մի մասը։

Թուրքիան արդեն մի քանի անգամ Սիրիայի քրդական ուժերի դեմ ցամաքային գործողություններ է իրականացնել, որոնցից մեկը «Ձիթենու ճյուղ» օպերացիան էր։