«Վերջին 20 տարում առաջին անգամ ՀՀ ղեկավարն ինքնաթիռի տակ չդիմավորեց ՌԴ նախագահին՝ «կզած» չգնաց». Ստեփան Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի հետ

– Պարո՛ն Գրիգորյան, Երևանում անցկացվեց Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը: Մեծ թվով հյուրեր են ժամանել Հայաստան: Նման մասշտաբի միջոցառման անցկացումն ինչպե՞ս եք գնահատում:

– Ես այդ պրոցեսին ուզում եմ այլ տեսանկյունից նայել: Փաստը, որ 8 երկրների ղեկավարներ հավաքվեցին Հայաստանում, դրական և լուրջ բան է, հատկապես, երբ խոսում ենք Ռուսաստանի, Իրանի, Սինգապուրի, Ղազախստանի նման երկրների մասին: Երկրորդ՝ առաջին անգամ է, որ տարածաշրջանային երեք պետությունների՝ Հայաստանի, ՌԴ-ի և Իրանի ղեկավարները հավաքվեցին Երևանում: Ես դա բարձր եմ գնահատում և շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանի կառավարությանը: Դա ջախջախում է նախկինների վայնասունը, թե Ռուսաստանի հետ փչացան հարաբերությունները, տարածաշրջանային ոչ մի բան չի արվում և այլն:

– Բացի նախկիններին ջախջախելուց՝ Հայաստանի տարածաշրջանային դերի բարձրացում սրանից ակնկալո՞ւմ եք: Ըստ Ձեզ՝ ի՞նչ պետք է արվի, որպեսզի Հայաստանը, ինչպես նշվում է, Իրանի և ԵՏՄ-ի միջև կապող օղակ դառնա:

– Նիկոլ Փաշինյանի և Հասան Ռոհանիի միջև երկկողմ հանդիպումն արդեն կայացել է, և քննարկվել է Ձեր կողմից բարձրացված հարցը: Քանի որ Իրանը ստորագրեց և արդեն ուժի մեջ կմտնի ԵՏՄ-ի հետ պայմանագիրը, դռները բացված են՝ Իրանն այսուհետ Հայաստանի հետ ավելի ակտիվ կարող է աշխատել: Բայց նաև քաղաքական շատ դրական բանի մասին եմ ուզում ասել: Գոնե վերջին 20 տարվա ընթացքում առաջին անգամ է, որ Հայաստանի ղեկավարն ինքնաթիռի տակ չի դիմավորում Ռուսաստանի նախագահին: Կա արարողակարգ, պետք է դա հարգել: «Կզած» չգնացին՝ դա հարգանք է Պուտինի նկատմամբ, այլ ոչ թե քծնանք: Պուտինն էլ դա կգնահատի: Նման մարդկանց ավելի շատ են գնահատում, քան քծնողներին: Նախկինները սովոր էին քծնելու և չէին պատկերացնում: Ասում էին՝ Պուտինը չի գա, բայց մարդը լավ էլ եկավ: Համոզված եմ, որ լուրջ քննարկումներ կլինեն, տարաձայնություններ էլ կլինեն՝ գազի գնի հետ կապված, երեկ փոխվարչապետը բարձրացրեց Վերին Լարսում բեռնատարների հերթերի հարցը: Հիշեք իմ խոսքերը, ավելի կհարգեն մեզ, կհասկանան, որ այստեղ կա իշխանություն: Իշխանություն, որը ոչ թե անձնական հարցեր է լուծում՝ արտոնություն տվեք, բարեկամիս պաշտոն տվեք, այլ պետություն է, որը լուծում է հասարակության շահերից բխող հարցերը:

– Կոնկրետ գազի գնի վերաբերյալ՝ պետությունն ինչպե՞ս է այդ հարցը լուծելու: Չնայած բանակցությունները դեռ չեն ավարտվել, բայց արդեն թանկացումների չափեր են նշվում:

– Դուք վերջին շրջանում լսե՞լ եք նման բան Վրաստանի և Ուկրաինայի կոնտեքստում, լսե՞լ եք, որ Վրաստանն ու Ուկրաինանն դժգոհ լինեն, որ գազի գինը բարձրացել է: Չեք լսել, որովհետև իրենք ուրիշ ճանապարհով գնացին: Ոչ թե համոզեցին Ռուսաստանին, որ գազի գինը չբարձրացնի, այլ այլընտրանք զարգացրեցին:

– Հայաստանի համար այլընտրանք կարող է լինել Իրանը: Բայց այս դեպքում նույնպես Ռուսաստանի կողմից ճնշումների չե՞նք ենթարկվի:

– Շատ հասարակ… Իմ խորհուրդն է մեր կառավարությանը՝ պետք է շտապ վերանայել «Գազպրոմ»-ի հետ պայմանագրի այն կետը, որով «Գազպրոմ»-ը մենաշնորհ ստացավ գազի մատակարարման հետ կապված: Այն գազը, որը Հայաստանը գնում է Իրանից, իրավունք չունի մատակարարել քաղաքացիներին կամ բիզնեսին: Այս կետը պետք է վերանայել, քանի որ «Գազպրոմ»-ը մի շարք հարցերում խախտել է պայմանագիրը: Եվ ես առաջարկում եմ կառավարությանը՝ շատ արագ վերանայել: Դրանից հետո Իրանից կսկսենք գազ գնել, որը կմատակարարվի բնակչությանը, և կտեսնեք՝ դրանից հետո ինչպես կփոխվի «Գազպրոմ»-ը, կիջեցնեն գները:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Թամարա Հակոբյան