«Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը Կոմիտաս Վարդապետի 150-ամյա հոբելյանին նվիրված համերգային շրջագայություն է ունեցել Լիտվայում և Գերմանիայում

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Միջազգային լայն ճանաչում ունեցող «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբը՝ Կոմիտաս Վարդապետի 150-ամյա հոբելյանին նվիրված համերգային շրջագայություն է ունեցել Լիտվայում և Գերմանիայում։

Հայ մեծ խմբավար Տիգրան Հեքեքյանի ղեկավարությամբ հայ երգի փոքրիկ դեսպանները փայլուն ելույթներով արդեն հանդես են եկել Լիտվայում Տրակայի կղզու 700-ամյա ամրոցում, Կաունասի ս. Ֆրանցիսկի տաճարում, Մալետայի Մշակույթի տանը և սեպտեմբերի 21-ին, ՀՀ անկախության տոնի առիթով կազմակերպված համերգին՝ Լիտվայում ՀՀ դեսպանության և Ուգնյալե մանկական երգչախմբի կողմից, որի ժամանակ Սբ. Կատարինա եկեղեցում բացման խոսքով հանդես եկավ Լիտվայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը։

Լիտվայում ՀՀ դեսպանության հրավերով ներկա են եղել տարբեր երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների անդամներ, Լիտվայի փոխարտգործնախարարը, բարձրաստիճան պետական այրեր, մշակույթի գործիչներ։ Համերգի բացումն ազդարարվել է Լիտվայի և Հայաստանի պետական հիմների կատարումով, իսկ ավարտը՝ «Հայաստանի փոքրիկ երգիչների», լիտվական հայտնի «Աժոլուկաս» և «Ուգնյալե» երգչախմբերի միացյալ կատարմամբ Է. Հովհաննիսյանի «Էրեբունի-Երևանով»:

Տիգրան Հեքեքյանը, «Լիտվայի խմբավարների ասոցիացիայի» խնդրանքով, նաև հետաքրքիր և ուսանելի վարպետաց դաս է վարել Լիտվայից և շրջակայքից ժամանած խմբավարների համար։

Գերմանիայում համերգների մեկնարկը տրվել է Բեռլինի Կոնցերտհաուս հեղինակավոր դահլիճում ելույթով։ Այս համերգը, կազմակերպված լինելով Գերմանիայում ՀՀ դեսպանատան կողմից, ևս նվիրված է եղել ՀՀ Անկախության տոնին։

«Հայաստանի փոքրիկ երգիչների» կատարմամբ Կոմիտասի գոհարները, գերմանալեզու դասական նմուշները, ժամանակակից կոմպոզիտորների բարդ ստեղծագործություններն ըստ արժանվույն են գնահատվել ունկնդրի կողմից։

Երեկոյին ներկա Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարարության արտաքին մշակութային քաղաքականության գծով հանձնակատար Իրմգարդ Մարիա Ֆելլները նշել է, որ այդ երեկո դահլիճում ներկա բարձրաստիճան պաշտոնյաները կարող են առանցքային դերակատարում ունենալ հայ-գերմանական հարաբերություններում, նաև ավելացրել, որ վերոհիշյալ պետ. այրերի՝ հայ երգչախմբին ցույց տված ընդունելությունն ու ոտնկայս ծափերը, որով նրանք արձագանքել են «Հայաստանի փոքրիկ երգիչների» կատարումներին, արտակարգ էին և աննախադեպ։

Սեպտեմբերի 25-ին «Հայաստանի փոքրիկ երգիչների» ժամանել են Լայպցիգ, որտեղ հայ երեխաներին հյուրընկալել է Գևանդհաուսի մանկական երգչախումբը։
Երեկ՝ սեպտեմբերի 29-ին Տիգրան Հեքեքյանի երգչախումբը հանդես է եկել իր այս շրջագայության առանցքային համերգով Լայպցիգի աշխարհահռչակ՝ Գևանդհաուս Մեծ համերգադահլիճում։

Համերգի ընթացքում Տիգրան Հեքեքյանի սաները նաև միացյալ ելույթ են ունեցել Գևանդհաուսի մանկական երգչախմբի հետ՝ կատարելով գերմանական երաժշտություն, Կոմիտասի «Սոնա յար» երգը, իսկ երեկոյի ավարտին՝ Էրեբունի-Երևանը։