Հայաստանն ու Սինգապուրը կնքեցին տնտեսական համագործակցության մասին համաձայնագիր
Տնտեսություն
01.10.2019 | 18:00Երևանում ընթացող Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի շրջանակում Հայաստանն ու Սինգապուրը կնքեցին համաձայնագրեր՝ ծառայությունների, առևտրի և ներդրումների մասին:
Նշենք, որ Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լուն ԵՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին մասնակցեց հրավիրյալ երկրի ղեկավարի կարգավիճակով։
Սինգապուրը ազատ առևտրի մասին համաձայնագիր կնքեց նաև Եվրասիական տնտեսական միության հետ։