Սեպտեմբերի 29-ը Սրտի համաշխարհային օրն է

Լուրեր

12.11.2026 | 12:49
Ռուսական հերթական հարվածի հետևանքով Ուկրաինայում զոհեր կան
12.11.2026 | 12:38
Արհեստական բանականության օրեր Հայաստանում. ի՞նչ է սպասվում նոյեմբերի 13-ին և 14-ին
12.11.2026 | 12:27
Իսպանիայում զանգվածային բողոքի ցույցեր ու համընդհանուր գործադուլ է անցկացվել՝ մատչելի բնակարանների պահանջով
12.11.2026 | 12:19
Հայկ Մարտիրոսյանը 1։1 հաշվով է ավարտել Շահրիյար Մամեդյարովի հետ հանդիպումը
12.11.2026 | 12:10
Փաշինյանն Իռլանդիա է մեկնել // Մինսկն առաջարկում է ՀՀ-ին զրկել ՀԱՊԿ փաստաթղթերին հասանելիությունից․ ԼՈՒՐԵՐ
12.11.2026 | 12:00
Երբեմն ատելությամբ, «այլ աչքով» են նայում հոգեկան առողջության խնդիր ունեցող անձին․ ՄԻՊ ներկայացուցիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:55
Տարոն Չախոյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
12.11.2026 | 11:48
Մահացել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը
12.11.2026 | 11:39
Մտածում են՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց պետք է խնամք տրամադրել և առանձնացնել․ Բաթոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:31
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
12.11.2026 | 11:27
Nvidia-ի տնօրենների խորհուրդը պատրաստվում է պաշտոնանկ անել գլխավոր տնօրեն Ջենսեն Հուանգին՝ Լրտեսական սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 11:20
Փաշինյանն ու Ալիևը կարող են Դուբլինում հանդիպել․ ադրբեջանական ԶԼՄ-ներ
12.11.2026 | 11:18
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Կիպրոսի դեմ խաղում 
12.11.2026 | 11:11
Բոլորն ունեն արժանապատիվ կյանքի իրավունք․Մարագոսը՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:00
Կառավարության նիստը` ՈՒՂԻՂ
Բոլորը

Սրտի համաշխարհային ֆեդերացիայի նախաձեռնությամբ և Առողջապահական համաշխարհային կազմակերպության, ՅՈՒՆԵՍԿՈ-ի և միջազգային այլ կազմակերպությունների աջակցությամբ 1999 թվականից սկսած ամբողջ աշխարհում սեպտեմբերի 29-ին նշվում է սրտի համաշխարհային օրը:

Օրվա խորհուրդը և նպատակը սրտանոթային հիվանդությունների կանխարգելման, ռիսկի գործոնների նվազեցման և առողջ ապրելակերպի անհրաժեշտության վերաբերյալ ազգաբնակչության ևս մեկ անգամ իրազեկումն է:

2017թ. օրվա կարգախոսն է` «Սիրտը կյանքի համար է»:

Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության վիճակագրության` հիվանդացության և մահացության հիմնական պատճառը ոչ վարակիչ հիվանդություններն (ՈՈՀ) են: Հայաստանի Հանրապետության բնակչության շրջանում ՈՎՀ-ից մահացության բեռը կազմում է մոտ 80%։ Սրտանոթային հիվանդությունները մահացության բուրգում զբաղեցնում են առաջին տեղը` կազմելով 48%: Աշխարհում տարեկան շուրջ 17 մլն մարդ մահանում է սրտանոթային հիվանդություններից։ Հատկապես միջին և ցածր եկամուտ ունեցող երկրներում գերակշռում են սրտանոթային հիվանդություններից վաղաժամ մահվան դեպքերը:

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը նույնպես միանում է սրտի օրվա կարգախոսին և փաստում, որ սրտանոթային հիվանդությունների կանխարգելումը, շարունակական հսկողությունն ու բուժումը ոլորտի գերակա խնդիրներից են:

Այդ իսկ պատճառով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017-2021թթ. ծրագրում ներառվել է «Հայաստանի Հանրապետությունում սրտանոթային հիվանդությունների դեմ պայքարի հայեցակարգ»-ի հաստատումը, որի մշակման նպատակով ստեղծվել է Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և ԱՄՆ առաջատար հայազգի մասնագետներից կազմված հանձնաժողով` Ռուսաստանի Դաշնության Ա.Վ.Վիշնևսկու անվան վիրաբուժության ինստիտուտի գիտության և նորարարական տեխնոլոգիաների գծով տնօրենի տեղակալ, բ.գ.դ., պրոֆեսոր, ակադեմիկոս Բագրատ Ալեքյանի նախագահությամբ: Հանձնաժողովի աշխատանքների խորհրդատուն է ԱՄՆ անվանի սրտային վիրաբույժ Հրայր Հովակիմյանը:

ԱՀԿ և Սրտի համաշխարհային ֆեդերացիայի կողմից տրամադրվող տեղեկատվությամբ` սրտանոթային հիվանդությունների 80%-ը հնարավոր է կանխել, եթե անհրաժեշտ միջոցառումներ իրականացվեն։ Այս հիվանդությունների առաջացման վարքագծային հիմնական ռիսկի գործոններն են ծխախոտի օգտագործումը, ալկոհոլի չարաշահումը, անառողջ սննդակարգը (մրգերի և բանջարեղենի պակասը սննդակարգում), ինչպես նաև հիպոդինամիան (նստակյաց կյանքը), կենսաբանական գործոններից` ավելորդ քաշն ու ճարպակալումը, զարկերակային բարձր ճնշումը, շաքարային դիաբետը, արյան մեջ խոլեստերինի բարձր պարունակությունը։ Հետևաբար, երկրները շարունակական ծրագրեր պետք է իրականացնեն դրանք հնարավորինս նվազեցնելու և վերացնելու ուղղությամբ:

Սրտանոթային համակարգի հիվանդությունների կանխարգելումը կյանքի բոլոր էտապներում ՀՀ առողջապահության նախարարության հիմնական քաղաքական ուղղությունն է, որի շրջանակներում իրականացվում են մի շարք սկրինինգային ծրագրեր ամբուլատոր-պոլիկլինիկկան օղակում, տարվում է առողջ ապրելակերպի ակտիվ քարոզչություն` հիմք ընդունելով միջոլորտային փոխհամագործակցությունը:

Հիվանդանոցային օղակում 2015 թվականից հաջողությամբ գործում է Սրտի անհետաձգելի վիրահատությունների ծրագիրը, որի արդյունքում սրտի սուր ինֆարկտից մահվան դեպքերը 2015թ. 2014-ի համեմատ կրճատվել են 500-ով: 2017թ. Հունվարի 1-ից մինչ օրս Սրտի անհետաձգելի վիրահատությունների ծրագրի շրջանակներում բժշկական օգնություն և սպասարկում է ստացել 902 մարդ:

ՀՀ առողջապահության նախարարությունը հորդորում է հետևել առողջ ապրելակերպին և միշտ հիշել, որ շատ ավելի ճիշտ և արդյունավետ է առողջության պահպանումը, հիվանդության կանխարգելումը, քան բուժումը: