Աննա Հակոբյանը ներկա է գտնվել «Իմ ուղին» մասնագիտական կենտրոնի նոր մասնաշենքի բացման արարողությանը

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

ՀՀ վարչապետի տիկին, ‹‹Իմ քայլը›› և ‹‹City of smile/Ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը սեպտեմբերի 28-ին ներկա է գտնվել ‹‹Իմ ուղին›› մասնագիտական ուսուցման և զբաղվածության սոցիալ-աբիլիտացիոն ցերեկային կենտրոնի բացման արարողությանը։ Այս մասին հայտնում է Աննա Հակոբյանի խոսնակը:

Միջոցառմանը մասնակցել են Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը, ‹‹Արաբկիր›› բշկական կենտրոնի տնօրեն Արա Բաբլոյանը, ‹‹Աուտիզմ›› ազգային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, պոլսահայ բարերար Անի Քադումյանը, ‹‹Իմ քայլը›› հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը, կենտրոնի աշխատակիցները, սաները և նրանց ծնողները։

Բացման խոսքում Անի Քադումյանը շեշտել է, որ ուրախալի և ոգևորիչ է այն փաստը, որ բազմաթիվ մարդիկ կանգնած են աուտիզմ ունեցող երեխաների կողքին և կիսում են միտքը, որ աուտիզմ ունեցող երեխաները յուրահատուկ են, բայց խորթ չեն։ Ըստ Քադումյանի, ոլորտում հսկայական աշխատանք կա կատարելու և ամենակարևորը՝ ջանքերի միավորումն է, որպեսզի աուտիզմ ունեցող երեխաներն ինտեգրվեն հասարակությանը։

‹‹Այս երեխաներով պետք է զբաղվել ամեն օր, ստեղծել նրանց համար հավասար պայմաններ, որ այդ պայմանները նրանց հավասար իրավունքներ և հնարավորություններ ապահովեն։ Եվ այդ առումով ուրախ եմ, որ մենք բոլորս այստեղ շարունակում ենք այս գործունեությունը››,- ասել է Արա Բաբլոյանը։

Միջոցառման շրջանակում, Աննա Հակոբյանը, հյուրերի ուղեկցությամբ, շրջել է կենտրոնով, ծանոթացել նոր մասնաշենքի պայմաններին, ինչպես նաև կենտրոնի սաների կողմից արժանացել շնորհակալագրի մասնաշենքի վերակառուցմանը ցուցաբերած աջակցության համար։

‹‹Իմ ուղին›› վերականգնողական կենտրոնի նորաբաց մասնաշենքում մասնագիտական կողմնորոշում և հմտություններ կստանան աուտիզմ ունեցող 80 դեռահասներ։ Նորաբաց կենտրոնում արտթերապիայի շրջանակում գործում են ստեղծագործական բազմատեսակ աշխատանքներ՝ թղթի արտադրություն, բացիկների պատրաստում, գեղանկարչություն, կավագործություն, բատիկա, իսկ երաժշտաթերապիայի շրջանակում գործում են դաշնամուրի, երգեցողության և պարի դասարաններ, խոհարարություն։ Կենտրոնի սաները կուսանեն նաև համակարգչային գիտելիքներ, այգեգործություն, կզբաղվեն սպորտով։

‹‹Իմ քայլը›› հիմնադրամը ‹‹Աղքատության փուլային հաղթահարման›› ծրագրի շրջանակում աջակցել է կենտրոնի նոր մասնաշենքի վերանորոգման և վերակառուցման աշխաանքներին՝ հատկացնելով 14 մլն 400․000 դրամ։