Պուտինն ու Էրդողանը Անկարայում հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով

Լուրեր

12.11.2026 | 12:38
Արհեստական բանականության օրեր Հայաստանում. ի՞նչ է սպասվում նոյեմբերի 13-ին և 14-ին
12.11.2026 | 12:27
Իսպանիայում զանգվածային բողոքի ցույցեր ու համընդհանուր գործադուլ է անցկացվել՝ մատչելի բնակարանների պահանջով
12.11.2026 | 12:19
Հայկ Մարտիրոսյանը 1։1 հաշվով է ավարտել Շահրիյար Մամեդյարովի հետ հանդիպումը
12.11.2026 | 12:10
Փաշինյանն Իռլանդիա է մեկնել // Մինսկն առաջարկում է ՀՀ-ին զրկել ՀԱՊԿ փաստաթղթերին հասանելիությունից․ ԼՈՒՐԵՐ
12.11.2026 | 12:00
Երբեմն ատելությամբ, «այլ աչքով» են նայում հոգեկան առողջության խնդիր ունեցող անձին․ ՄԻՊ ներկայացուցիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:55
Տարոն Չախոյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
12.11.2026 | 11:48
Մահացել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը
12.11.2026 | 11:39
Մտածում են՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց պետք է խնամք տրամադրել և առանձնացնել․ Բաթոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:31
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
12.11.2026 | 11:27
Nvidia-ի տնօրենների խորհուրդը պատրաստվում է պաշտոնանկ անել գլխավոր տնօրեն Ջենսեն Հուանգին՝ Լրտեսական սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 11:20
Փաշինյանն ու Ալիևը կարող են Դուբլինում հանդիպել․ ադրբեջանական ԶԼՄ-ներ
12.11.2026 | 11:18
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Կիպրոսի դեմ խաղում 
12.11.2026 | 11:11
Բոլորն ունեն արժանապատիվ կյանքի իրավունք․Մարագոսը՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:00
Կառավարության նիստը` ՈՒՂԻՂ
12.11.2026 | 11:00
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Սեպտեմբերի 28-ի երեկոյան Անկարայում տեղի ունեցած հանդիպումից հետո Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես են եկել համատեղ մամուլի ասւլիսով:

Ըստ թուրքական «Timeturk.com»լրատվական կայքի` ասուլիսում առաջինը ելույթ ունեցած էրդողանը գոհունակություն է հայտնել ռուս գործընկերոջը հյուրընկալելու համար՝ նշելով, որ հանդիպմանը հնարավորություն են ունեցել քննարկելու երկկողմ և տարածաշրջանային թեմաներ:

Էրդողանը նշել է, որ այս տարի Ռուսաստանի հետ Թուրքիայի առևտրաշրջանառությունը 24%-ով աճել է և հույս հայտնել, որ շուտով այն կհասնի ավելի վաղ նախանշած 100 մլրդ դոլարի մակարդակին:

Ըստ Թուրքիայի առաջնորդի՝ երկկողմ հարաբերություններում կարևոր տեղ է զբաղեցնում էներգետիկ ոլորտը: Վերջինս տեղեկացրել է, որ հանդիպմանը քննարկել են «Թուրքական հոսք» գազատարի և Ռուսաստանի կողմից Թուրքիայում կառուցվող «Աքքույու» ատոմակայանի շինարարական աշխատանքներին:

Էրդողանն, անդրադառնալով Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարությունում անցկացված հանրաքվեին, ասել է, որ իրենք համակարծիք են Իրաքի տարածքային ամբողջականության պահպանման անհրաժեշտության վերաբերյալ :  

Թուրքիայի նախագահից հետո ելույթ ունեցած Պուտինը էլ տեղեկացրել է, որ թուրք գործընկերոջ հետ համաձայնության են եկել մեծացնել ջանքերը Սիրիայի ճգնաժամը հաղթահարելու ուղղությամբ:

Պուտինը ևս գոհունակություն է հայտնել երկկողմ առևտրի ծավալների աճից՝ նշելով, որ անցյալ տարի նվազած ցուցանիշները հնարավոր են եղել մեծացնել Էրդողանի հետ ձեռք բերած պայամանավորվածությունների շնորհիվ: Ռուսաստանի նախագահը տեղեկացրել է նաև, որ Էրդողանի հետ պայմանավորվել են արագացնել Աքքույու ատոմակայանի շինարարությունը. փոխանցում է ermenihaber-ը: