Բանակին հարվածը կլինի այն, եթե այդ արարքները հաստատվեն. քաղաքագետը՝ Վիգեն Սարգսյանի հայտարարության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի հետ

-Պարո՛ն Մեհրաբյան, Մարտի 1-ի գործը, կարծես, նոր ընթացք է ստանում: Մեղադրյալների թիվը վերջերս լրացվեց՝ միանգամից երեք մեղադրանք առաջադրվեց նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին: Ինչպե՞ս կգնահատեք այս պրոցեսը:

–Այս պահին ինձ բավարարում է գործի ընթացքը: Ինչ վերաբերում է Ալիկ Սարգսյանին, ես կարծում եմ, որ բացի նրանից՝ էլի ֆիգուրանտներ կան, որոնք պիտի ներգրավվեն այս ամենում: Սա ավելի շատ քննությունը վարող մարմնի գործառույթներից բխող հարց է: Սա, կարծում եմ, լուրջ քայլ է, և դատելով այս ամենից՝ ես կարծում եմ՝ ապագայում ամբաստանյալի աթոռին կտեսնենք նաև այլ անձանց:

-ՀՔԾ-ի հաղորդագրության մեջ նշվում էր նաև նախկին դատախազ Գևորգ Կոստանյանի անունը՝ որպես ենթադրյալ ապօինությունների մասնակից: Նա այն անձն էր, որը ժամանակին խոստանում էր՝ Մարտի 1-ի գործով «սայլը տեղից կշարժվի»: Ի՞նչ կասեք այս մասին:

–Դե մենք տեսնում էինք, որ սայլը տեղից չի շարժվում, և Կոստանյանը ևս այստեղ ասելիքներ կունենա: Դատելով մամուլից՝ դա տեղի կունենա տասնհինգ-քսան օր հետո:

-Պարո՛ն Մեհրաբյան, պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանին որպես մեղադրյալ ներգրավվելու հիմքերի մասին հայտարարեց ՀՔԾ-ն: Մասնավորապես, զինծառայողներին բնակարանների բաշխման գործընթացում ենթադրյալ խախտումների մասին խոսվեց, ինքը՝ Վիգեն Սարգսյանն ասաց, որ դա հարված է բանակի ղեկավարության վարկանիշին: Դուք ի՞նչ կարծիք ունեք:

–Հարվածը կլինի այն, եթե այդ արարքները հաստատվեն, և հարվածը դա կատարողի կողմից է լինելու: Քննությունը պետք է իրական արդյունքը ցույց տա, և անմեղության կանխավարկածը պետք է հարգել:

–Անդրադառնանք նաև վերջին պաշտոնանկություններին: Պաշտոններին հրաժեշտ տվեցին ոստիկնանապետն ու ԱԱԾ տնօրենը: Եթե ոստիկանապետի գնալը հանդարտ էր, ապա ԱԱԾ տնօրենի դեպքում պատկերն այլ էր: Վանեցյան-Փաշինյան հակամարտություն սկսվեց, Վանեցյանը հայտարարեց, թե ինչ կլինի, եթե ինքն էլ սկսի առանց մտածելու խոսել: Ձեր կարծիքով՝ այս հակամարտությունը մինչև ո՞ւր կարող է հասնել և ինչի՞ հանգեցնել:

-Իմ կարծիքով՝ դա ոչ թե հակամարտություն, այլ ԱԱԾ պետի կողմից իրականության սխալ գնահատման արդյունք էր: Տպավորություն ունեմ, որ կրքերը հանդարտվում են: Համապատասխան դասեր կքաղեն թե՛ վարչապետը, թե՛ ԱԱԾ հաջորդ տնօրենը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Լիլիթ Շաբոյան