Նորակերտցիները երկաթգիծ են փակել, պահանջում են պետական հողերը բաժանել իրենց մեջ

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

Գեղարքունիքի մարզի Նորակերտ համայնքի բնակիչներն այսօր փակել են երկաթգիծը՝ պահանջելով համայնքին պատկանող հողերը  հավասարաչափ բաշխել բնակիչների մեջ։ Նշենք, որ երկաթգծից օգտվում է Սոթքի ոսկու հանքը:

Նորակերտցիները պնդում են, որ պետական ֆոնդի հողերը պետք է տրվեն իրենց, իրենք էլ այդ փոփոխության արդյունքում կկարողանան հողագործությամբ զբաղվել։

Գյուղացիների հետ զրուցելու եկավ համայնքի ղեկավար Գերասիմ Սարգսյանը և նշեց, որ պետական ֆոնդի հողերի համար հայտարարված է մրցույթ, իսկ ով արդյունքում հաղթի, նրան էլ այն բաժին կհասնի։ 

Սարգսյանը հորդորեց բացել երկաթգիծը՝ կրկնելով  պետական սեփականություն հանդիսացող հողերը բաժանելու իրավունք ինքը չունի և դրա համար հատուկ ընթացակարգ է պետք։

Նշենք, որ խնդրին իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է նաև ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։

«Այսօր առավոտյան ահազանգ եմ ստացել, որ 10:20-ից Գեղարքունիքի մարզի Նորակերտ համայնքի բնակիչները փակել են տեղի երկաթգիծը, որից օգտվում է Սոթքի ոսկու հանքը, և պահանջում են պետական ֆոնդի հողերը բաժանել գյուղացիների միջև, որպեսզի բոլորն էլ հող ունենան, և արդյունքում հավասարություն լինի:

Գնալով ահազանգի հետքերով և միաժամանակ հաշվի առնելով երկաթգծի խիստ կարևոր նշանակությունը՝ անմիջապես կապ ենք հաստատել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, տեղեկացրել խնդրի մասին:

Կապ հաստատեցինք նաև Նորակերտ համայնքի ղեկավար Գերասիմ Սարգսյանի հետ, որն արդեն տեղյակ էր խնդրի մասին, և անմիջապես հասավ այնտեղ՝ գյուղացիների հետ խոսելու, խնդրի լուծման եզրեր գտնելու:

Տեղեկացնեմ, որ խնդիրն իրականում նոր չէ: Գյուղացիների հետ քննարկել եմ խնդիրը սույն թվականի սեպտեմբերի 7-ին՝ Նորակերտի բնակիչների հետ համայնքային հանդիպման ժամանակ և ասեմ, որ համալիր քննարկումների անհրաժեշտություն կա: Դա է նաև պատճառը, որ ՀՀ կառավարությունն այս մասով մինչ օրս որոշում չունի:

Հետևաբար հորդորում եմ գյուղացիներին բացել այս կարևոր երկաթգիծը և հնարավորություն տալ «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերությանը՝ շարունակել աշխատանքը. Կառավարությունն արդեն տեղյակ է խնդրին, ակցիան հասել է իր նպատակին: Փոխմարզպետը կլինի համայնքում։ Իսկ արդյունքների մասին լրացուցիչ կհայտնեմ:

Ի դեպ, երկաթգիծը փակելու ակցիայի կազմակերպիչն ու մասնակիցներից շատերը աշխատում են Սոտքի ոսկու հանքում»,-նշել է նա: