«WCIT 2019»-ին հայկական տեխնոհամայնքը մրցանակներ կհանձնի

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

«Հայաստանի Բիզնես հրեշտակների ցանցը» (BANA) սկսել է ֆոնդհայթայթում, որն ամբողջությամբ ուղղվելու է լավագույն ստարտափների մրցույթի հաղթողներին՝ հայկական տեխնոլոգիական համայնքի կողմից շնորհվող մրցանակային ֆոնդին։ «WCIT 2019»-ի ընթացքում Հայաստանի տեխնոհամայնքի նախաձեռնության մաս կարող են դառնալ տեղական բոլոր ՏՏ ընկերությունները։

«WCIT 2019»-ի շրջանակում ՏՏ համաշխարհային համաժողովի 40-ամյա պատմության մեջ առաջին անգամ Երևանում անցկացվող «WCIT 2019»-ի ընթացում տեղի են ունենալու կայծակնային ռաունդներ՝ որոնց արդյունքում հաղթող ստարտափների համար կազմակերպչական կոմիտեն հայկական ՏՏ համայնքի անունից սահմանել է «Armenian Tech Community Prize» մրցանակը։

Մրցանակային ֆոնդը 105.000 ԱՄՆ դոլար է։ Մրցափուլն ամբողջ աշխարհից ձեռներեցներին ու նորարարներին եզակի հնարավորություն է տալիս իրենց բիզնես լուծումները ներկայացնելու տեխնոաշխարհի առաջնորդներին և մրցանակից բացի նաև ներդրումների հնարավորություն ստանալ։

Երևանյան համաժողովին սպասվում է ավելի քան 2000 մասնակից՝ 70 երկրից․ տեխնոլոգիական ոլորտի առաջատարներ, գործադիր տնօրեններ և ներդրողներ, հանրաճանաչ բանախոսներ, քաղաքականություն սահմանողներ և պետական պաշտոնյաներ, գիտնականներ ու տեխնոլոգներ։

«Armenian Tech Community» մեդիա մեծ վահանակի վրա կներկայացվեն համայնքի բոլոր անդամների լոգոտիպերը։ Այս նախաձեռնության շնորհիվ հայկական տեխնոհամայնքը կներկայանա միասնական դեմքով ու կայացած էկոհամակարգով։ «WCIT 2019»-ը Հայաստանի համար առանձնահատուկ հնարավորություն է աշխարհին ցուցադրելու գիտական ու տեխնոգիական ոլորտներում հայկական տաղանդն ու հեռանկարները, աշխարհին ներկայանալու որպես նորարար ազգ։

Կայծակնային ռաունդներին մասնակցելու համար արդեն դիմել է շուրջ 90 թիմ Հայաստանից ու աշխարհի տարբեր երկրներից՝ ԱՄՆ-ից, ՌԴ-ից, Մեծ Բրիտանիայից, Կանադայից և այլն։ Կընտրվեն լավագույն 15-ը, իսկ հաղթողները կհայտարարվեն Երեւանում` «WCIT 2019»-ի փակման արարողությանը։ Մրցանակները կհանձնեն հայկական տեխնոհամայնքի հայտնի ներկայացուցիչները։

Մրցափուլերը կանցկացվեն միջոցառման երեք օրերին` հոկտեմբերի 7-9-ը։ Ժյուրիի կազմում ընդգրկված կլինեն համաժողովի պատվավոր հյուրերն ու բանախոսները։ Ամեն օր մրցույթին կմասնակցի 5 ստարտափ, որոնցից հաղթող կճանաչվեն 2-ը։ Առաջին տեղի հաղթողը կստանա 25.000, 2-րդ տեղինը` 10.000 ԱՄՆ դոլար մրցանակ։

«WCIT 2019»-ը Հայաստանի և ՏՏ աշխարհի համար կարեւորագույն միջոցառում է։ Համաժողովի հաջողությունը կարտացոլվի բոլորիս վրա, ուստի «WCIT 2019»-ի եւ «BANA»-ի թիմերը վստահ են, որ ոլորտի ներկայացուցիչները, գիտակցելով նախաձեռնության կարեւորությունը եւ հնարավոր ազդեցությունը հայաստանյան նորարարական էկոհամակարգի վրա, իրենց դրամական ներդրումը կունենան միջազգային մրցափուլն իրականություն դարձնելու համար։ Ժամանակն է ցույց տալ, որ Հայաստանն ունի միասնական եւ ուժեղ տեխնոլոգիական հանրություն` ընդունակ աջակցելու համաշխարհային մակարդակի նորարարներին»,- նշել է «Հայաստանի Բիզնես հրեշտակների ցանցի» տնօրեն Գրիգոր Հովհաննիսյանը։

Կայծակնային ռաունդների արդյունքում շնորհվող «Armenian Tech Community Prize»-ի համար արդեն նվիրատվություններ են արել «DataArt», «SmartClick AI», «Rafa Solutions», «AICA», «Heltun», «Seven Smarts», «WiMedia», «EasyDmarc», «The Crowdfunding Formula», «Himnark» ընկերություններն ու անհատներ։

«Հատկապես ոգևորիչ է փոքր ընկերությունների մասնակցությունը, որոնք այս մրցանակաբաշխության մեջ իրենց ներդրումն ունենալով հաստատում են հայկական ՏՏ համայնքի լիիրավ անդամ լինելը։ Տեխնոհանրույթի այս միասնական մրցանակը կարող է դառնալ հայկական ՏՏ համայնքի դեմքն՝ աշխարհով մեկ»,- նշել է «WCIT 2019»-ի կազմակերպչական կոմիտեի անդամ, կայծակնային ռաունդների ծրագրի ղեկավար Էմմա Առաքելյանը։

Պատմական իրադարձության մասը կազմելու համար հայաստանյան տեխնn համայնքի ներկայացուցիչները կարող են կապ հաստատել «BANA»-ի թիմի հետ ([email protected])` «Armenian Tech Community» մեդիա-վահանակին իրենց լոգոտիպի տեղադրման, տոմսերի պրոմոկոդ ստանալու կամ այլ հարցերի համար։

Ֆինանսական ներդրումներ կարելի է անել անվանակարգի համար հատուկ բացված բանկային հաշվին` «Ինեկոբանկ» – 2052222084281006 (UATE)։ Համայնքի բոլոր անդամները «Հայաստանի Բիզնես հրեշտակների ցանցից» պարբերաբար տեղեկություններ կստանան։