ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի դեմ առաջադրած մեղադրանքը բացահայտում է սահմռկեցուցիչ իրողություններ. ՀԱԿ

Լուրեր

03.04.2026 | 14:38
Վարդապետյանի որոշմամբ՝ Սյունիքի մարզի դատախազը կարգապահական տույժի է ենթարկվել․ պաշտոնը իջեցվել է մեկ աստիճանով
03.04.2026 | 14:26
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին
03.04.2026 | 14:14
Եվրոպայի առաջատար լիգաների ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստները
03.04.2026 | 14:01
Պետությունը 100%-ով կսուբսիդավորի վեց և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովումը
03.04.2026 | 13:54
Հ1-ը թույլ չի տալիս ներկայացնել ապագայի մեր տեսլականը, այն զավթված է. Իկոնոմով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 13:46
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կքննարկի և քվեարկության կդնի Հորմուզի նեղուցի վերաբացման հարցը
03.04.2026 | 13:43
Իրանը դեռևս ունի զգալի հրթիռային ներուժ. ԱՄՆ հետախուզություն
03.04.2026 | 13:35
Պետրոս Ղազարյանի հաղորդման 217 թողարկումներից 136-ին միայն ՔՊ-ից են հրավիրվել. փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 13:26
Հայտնի են ամենաշատ գումար վաստակած թենիսիստները պատմության մեջ
03.04.2026 | 13:17
Բուհերի ընդունելության 2026 թվականի առաջին փուլի ամփոփում․ ՈՒՂԻՂ
03.04.2026 | 13:15
ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել ԲԴԽ-ի առաջարկությունը նախագահին՝ Տիգրան Սահակյանի որդուն դատավոր նշանակելու վերաբերյալ
03.04.2026 | 13:08
Փաշինյանի հետ միջադեպի մասնակից 18-ամյա Դավիթ Մինասյանի վիճակը կրկին վատացել է. նրան տեղափոխում են հիվանդանոց 
03.04.2026 | 13:04
Ընդդիմադիրների ձայնը լսելի չէ. Հ1 են հրավիրվում Փաշինյանի մոլի երկրպագուները. Կարապետյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 12:55
Իրանը Մերձավոր Արևելքում տարբեր թիրախների է հարվածել, Թեհրանում պայթյուններ են լսվել
03.04.2026 | 12:53
Արման Ծառուկյանը մեկ միլիոն դոլարանոց մեքենա է գնել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը ՀՔԾ-ի կողմից  ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի դեմ առաջադրած մեղադրանքի առնչությամբ հայտարարություն է տարածել:

«ՀՀ հատուկ քննչական ծառայության՝ ս.թ սեպտեմբերի 25-ին ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի դեմ առաջադրած մեղադրանքը բացահայտում է սահմռկեցուցիչ իրողություններ։ Դրանք բազմակի գերազանցում են Մարտի 1-ի գործով առ այսօր հայտնի բոլոր փաստերին։ Առաջադրված մեղադրանքը սպառիչ հիմնավորում է իշխանության կողմից սեփական ժողովրդի դեմ գործած մարտիմեկյան ոճիրի՝ Հայ ազգային կոնգրեսի կողմից տարիներ շարունակ ներկայացվող ճշմարտությունը։

Ըստ Հատուկ քննչական ծառայության «ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա» պարզված իրողության՝

  1. Հաստատվում է այն փաստը, որ 2008թ. փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների կեղծման դեմ Ազատության հրապարակում բողոքի հանրահավաքները խաղաղ էին, օրինական, տեղի չէր ունենում հասարակական կարգի որեւ խախտում եւ չկար դրա սպառնալիքը։
  2. Մարտի 1-ի վաղ առավոտյան Ազատության հրապարակում խաղաղ ցույցի ցրման ոստիկանական գործողության համար բացարձակապես իրավական որեւէ հիմք չի եղել։ Դրա հետ կապված իշխանության առաջ քաշած վարկածի «հիմնավրումները»՝ ցուցարարների մոտ զենքի եւ պայթուցիկ նյութերի առկայության, կամ զինամթերք բաժանելու, կառավարական շենքերի վրա հարձակումների պլանների մասին  «օպերատիվ» տեղեկատվության վերաբերյալ, ծայրեծայր հորինվել են հետագայում։ Ակնհայտ է, որ այդօրինակ ապօրինի գործողության ոստիկանությունը կդիմեր միմիայն հանրապետության առաջին դեմքի ուղիղ հանձնարարությամբ և նրանից անպատժելիության երաշխիքներ ստանալով։
  3. Երբ պարզ դարձավ, որ Շարժումը չընկրկեց և հետևողականորեն հանրությանը ներկայացրեց ռեժիմի վարկածը ժխտող բազմաթիվ տեսանյութեր, փաստաթղթեր, այլ ապացույցներ, իշխանությունը ձեռնամուխ եղավ հետին թվով շուրջ երկուսուկես տասնյակ կեղծ պաշտոնական փաստաթղթերի ստեղծմանը և իրեղեն ապացույցների կեղծման լայնածավալ գործողությունների։ Կեղծիքների այս խոհանոցում ընդգրկվել են ՀՀ ոստիկանության, Արդարադատության նախարարության եւ նախագահական ապարատի բարձրաստիճան պաշտոնյաներ։
  4. Հետին թվով, երեք ամիս անց, հիմնականում փետրվարի 29-ի եւ մարտի 1-ի ամսաթվով կեղծված այդ պաշտոնական փաստաթղթերն են ներկայացվել Ազգային ժողովի՝ մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովին և դրվել են վերջինիս ընդարձակ զեկույցի հիմքում։ Ավելի ուշ դրանցով փորձ է արվել ապակողմնորոշել նաև Փաստահավաք խմբին։ Միաժամանակ, կեղծված նյութերը ուղարկվել են հարուցված քրեական գործով վարույթ իրականացնող մարմիններին։ Հանձնարարվել է նաև բոլոր պաշտոնյաներին՝ հարցաքննվելու դեպքում հիշյալ մարմիններին տալ միայն կեղծված այդ փաստաթղթերին համահունչ, այսինքն՝ իրականությանը չհամապատասխանող սուտ ցուցմունքներ:
  5. Մարտիմեկյան ոճրագործության պարտակմանն ուղղված հսկայածավալ կեղծարարության արդյունքներն անհրաժեշտ էին ռեժիմին նաև միջազգային ատյաններին՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանին (ՄԻԵԴ) և Եվրոպայի խորհրդին, ներկայացնելու համար, հնարավոր պատժամիջոցներից խուսափելու նպատակով։ Այդ անփառունակ առաքելությունը դրվել է ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչ, այդ ժամանակ ՀՀ Արդարադատության փոխնախարար Գևորգ Կոստանյանի վրա, ինչը, վստահաբար, հնարավոր կլիներ իրականացնել միայն ՄԻԵԴ դատավոր Ալվինա Գյուլումյանի գործուն աջակցությամբ։ Մատուցված ծառայությունների դիմաց հետագայում Գևորգ Կոստանյանը «պարգևատրվեց» ՀՀ Գլխավոր դատախազի, իսկ Գյուլումյանը՝ Սահմանադրական դատարանի անդամի պաշտոնով։
  6. Վարչախումբը առավելագույն ջանքեր է գործադրել զինված ուժերի օգտագործմամբ սահմանադրական կարգի տապալումը կոծկելու ուղղությամբ ։ Այդ նպատակով է ստեղծվել փետրվարի 22-ի ամսաթվով ոստիկանապետ Հ. Հարությունյանի ստորագրությամբ կեղծ հրամանը՝ բանակի ավտոմեքենաները իբր ոստիկաններին սպասարկելու համար օգտագործու մասին։ Նույն նպատակով կատարվել է իր աննախադեպ ցինիզմով առանձնացող խմբակային նոր մի հանցանք. Մարտի 1-ի իրադարձություններից հետո դեպքի վայրում հայտնաբերված՝ բանակային զենքերից կրակված 1000-ից ավելի փամփուշտների պարկուճները փոխարինվել են Ներքին զորքերին ամրագրված նույնատիպ զենքերից կրակված փամփուշտների պարկուճներով, այն է՝ կեղծվել են իրեղեն ապացույցները։

Այս ամենը փաստում է, որ երկրում երկու տասնամյակ տիրող ռոբասերժական ռեժիմի կողմից ըստ էության վերացվել էին արդարադատության պետական ինստիտուտները։ Պետական մեքենան՝ իրավապահ կառույցները՝ ոստիկանությունը, ազգային անվտանգության ծառայությունը,քննչական մարմինները, դատախազությունը, դատարանները, ինչպես նաեւ Ազգային Ժողովը, բառիս բուն իմաստով առեւանգված է եղել հանցավոր մի բանդայի կողմից, որը պետական իշխանության լծակներին տիրացել է բացառապես սեփական հարստացմանը ծառայեցնելու նպատակով։

Բացահայտված այս խայտառակ իրողությունները ծանրակշիռ լրացուցիչ իրավական հիմք են ստեղծում Մարտի 1-ի գործով քաղբանտարկյալների դատական վճիռների վերանայման եւ ամբողջական արդարացման համար։

Որեւէ պետություն չի կարող գոյության երաշխիք ունենալ, որեւէ ժողովուրդ չի կարող վստահել իր պետությանը եւ ապրել այդ երկրում, եթե նման հանցագործությունները չեն բացահայտվում ու խստագույնս պատժվում։ Այս իմաստով Մարտի 1-ի գործով սահանադրական կարգի տապալման մեղադրանքով ընթացող դատավարությունը շատ ավելին է, քան անձի կամ անձերի հարց։ Գործի նախաքննությունը եւ ընթացող դատավարությունը պետք է վերադարձնի պետությունը քաղաքացուն, վերականգնի ժողովրդի հավատը պետականության եւ արդարադատության նկատմամբ եւ ստեղծի քաղաքացու իրավունքների, անվտանգության եւ արժանապատիվ կյանքի ամուր երաշխիքներ»,- ասված է հայտարարությունում: