«Yandex»-ի հիմնադիր Արկադի Վոլոժը համալրում է «WCIT 2019»-ի «Ականավոր բանախոսների շարքը»

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

«WCIT 2019»-ի կազմակերպչական կոմիտեն այսօր հայտարարեց, որ «Yandex» ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Արկադի Վոլոժը կմիանա հաջորդ ամիս Երևանում անցկացվող ՏՏ 23-րդ համաշխարհային համաժողովին՝ որպես «Ականավոր բանախոսների շարքի» մասնակից: Այն ելույթների ու զրույցների շարք է ՏՀՏ ոլորտի, ոլորտից դուրս ականավոր դեմքերի, հեղինակավոր ընկերությունների հիմնադիրների հետ։ Արկադի Վոլոժի ելույթի թեման տրանսպորտի և անօդաչու մեքենաների ապագան է:

Ռուսական «Yandex» տեխնոլոգիական ընկերության հիմնադիրը 2000 թվականից նաև գործադիր տնօրենն է: Այսօր «Yandex»-ը Եվրոպայի ամենամեծ տեխնոլոգիական ընկերություններից է, որի հիմնադրումից առաջ Վոլոժն արդեն կայացած և հաջողակ գործիչ էր ՏՏ արդյունաբերությունում։ Դրանից առաջ նա համահիմնադրել է անլար համացանցի «InfiNet Wireless» և հեռահաղորդակցության սարքավորումների «CompTek International» Ռուսաստանում ամենամեծ մատակարար ընկերությունները:

«Yandex-ն ամենամեծ և ամենաազդեցիկ ինտերնետային ընկերությունն է Ռուսաստանում և ԱՊՀ տարածքում, որն իր ներկայությունն ապահովում է շուրջ 10 երկրում՝ միայն Ռուսաստանում ունենալով ավելի քան 60 միլիոն առցանց օգտատեր: «Yandex-ը նաև արհեստական բանականության և անօդաչու մեքենաների տեխնոլոգիաների համաշխարհային առաջատարներից է: Ընկերությունը դրան հասել է Արկադի Վորոժի ղեկավարությամբ և նրա տեսլականի համաձայն»,– նշել է «WCIT 2019»-ի կազմակերպչական կոմիտեի նախագահ, ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը: