Ադանայում հարձակման է ենթարկվել ոստիկանության արագ արձագանքման ուժեր տեղափոխող ավտոբուսը
Քաղաքականություն
25.09.2019 | 11:15Թուրքիայի Ադանա քաղաքում՝ դեպի Քոզան (Սիս) գնացող ճանապարհին, հարձակման է ենթարկվել ոստիկանության արագ արձագանքման ստորաբաժանումներին տեղափոխող ավտոբուսը. փոխանցում է ermenihaber.-ը:
Ադանայի նահանգապետ Մահմութ Դեմիրթաշը հայտնել է, որ պայթյունի հետևանքով զոհեր չկան, բայց կան վիրավորներ: Ըստ նահանգապետի հայտնած տեղեկությունների՝ վիրավորվել է 1 ոստիկան և 4 քաղաքացիական անձ։
Պայթյունից հետո դեպքի վայր են մեկնել մեծ թվով անվտանգության ուժեր և շտապօգնության մեքենաներ։