Ամեն ասված բան վնասում է սպային, որը պատիվ ունի. Ալեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.11.2026 | 09:28
Հոռոմ գյուղում վթարային ջրանջատում է
29.11.2026 | 09:00
Նարեկ Գրիգորյանը գոլ է խփել Ռումինիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.11.2026 | 08:44
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին և Լարսում
29.11.2026 | 08:19
RAF. Արման Ծառուկյանը պաշտպանեց չեմպիոնի տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.11.2026 | 08:00
Հայաստանի 7 մարզերի 12 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են անցկացվում
28.11.2026 | 23:35
Էդուարդ Սպերցյանի հերթական գոլային փոխանցումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 21:41
Ուգոչուկվու Իվուն` գոլի ու գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 20:00
Կկորցնի՞ Հայաստանը էներգետիկ անկախությունը՝ Թուրքիայի ու Ադրբեջանի ցանցերին միանալով․ ԱՉՔԻ ՏԱԿ
28.11.2026 | 19:39
Անտարկտիդայի ծովային սառույցի մակերեսը հասել է նոր նվազագույն ցուցանիշի. Ազիզյան
28.11.2026 | 19:00
Նոր Սահմանադրության նախագիծն իշխանությանը թույլ է տալիս մշտապես վերարտադրվել. Վահան Արծրունի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 18:57
Խորեն Ծատուրյանը՝ պարածանրամարտի երիտասարդների աշխարհի չեմպիոն
28.11.2026 | 18:50
Աննա Խաչատրյանը՝ պարածանրամարտի աշխարհի չեմպիոն
28.11.2026 | 18:46
Վթարային ջրանջատում՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանում
28.11.2026 | 18:22
Նոյեմբերի 30-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.11.2026 | 17:41
Արտաշատում «Toyota Camry» են հրկիզել․ երկու երիտասարդ ձերբակալվել է
Բոլորը

Արթուր Վանեցյանի երեկվա հայտարարությունը բացասական եմ համարում և գտնում եմ, որ սպան, որն իր տեքստն ավարտում է «Պատիվ ունեմ»  արտահայտությամբ, պետք է գիտակցի, որ իրեն պետք է թույլ չտա նման ոճով աշխատել, իսկ նրա պաշտոնը զբաղեցրած պաշտոնյան՝ առավել ևս։

Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ նշելով, որ թեև Վանեցյանն իր ընկերն է, բայց, միևնույնն է, եթե արված հայտարարությունը սխալ է, ապա պետք է նրան այդ մասին ասել։

Անդրադառնալով  այն դիտարկումներին, որ Արթուր Վանեցյանը կարող է ներգրավված լինել դավադրությունների մեջ կամ, օրինակ, մաս կազմել հեղաշրջման, Սիմոնյանը պատասխանեց․ «ՀՀ-ում կա ժողովրդավարության ամենաբարձր աստիճանը, հետևաբար, հեղաշրջման մասին խոսելը խելագարության կանխավարկածից բխող մի բան է և աբսուրդ։ Դա նույնն է, որ քարով տանկին խփեն»։

Սիմոնյանը վստահեցրեց նաև, որ ԱԱԾ տնօրենը պետք է բոլոր պարագաներում պահպաներ լռություն, քանի որ մենք դա չպահելու պարագայում գործ ունենք ազգային անվտանգության խնդրի հետ։

«Ենթադրում եմ, որ օրենքով էլ է նախատեսված, որ նման բան անել չի կարելի»,- ասաց Սիմոնյանը՝ հավելելով՝ ամեն ասված բան վնասում է սպային, որը պատիվ ունի ։

Մանրամասները՝ տեսանյութում։