Արարատի մարզում վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ. Shamshyan.com

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Սեպտեմբերի 21-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում Էրեբունի բժշկական կենտրոնից ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ Այնթապ գյուղի շրջանաձև խաչմերուկից բժիշկների շտապօգնության խումբը դանակահարված վիճակում իրենց մոտ մի քաղաքացու է տեղափոխել:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, մինչ Էրեբունու բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, ինչը նրանց հաջողվել է, ոստիկանության Արարատի մարզային վարչության, ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները, ձեռնարկելով անհրաժշետ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են, որ նույն օրը, ժամը 19:30-ի սահմաններում Այնթապ-Նուբարաշեն ավտոճանապարհի սկզբնամասում Չարենցավան քաղաքի բնակիչ, 23-ամյա Նարեկ Վանոյանը վիճաբանել է հիվանդանոց տեղափոխված Արարատի մարզի Հայանիստ գյուղի բնակիչ, 35-ամյա Հայկ Ստեփանյանի և Մասիս քաղաքի բնակիչ, 26-ամյա Համո Կիրակոսյանի հետ, որի ժամանակ էլ սուր կտրող-ծակող գործիքով հարվածել է Հ. Ստեփանյանի որովայնին և Հ. Կիրակոսյանի նստատեղին, ինչի հետևանքով վերջիններս ստացել են մարմնական վնասվածքներ:

Սեպտեմբերի 22-ին՝ կեսգիշերն անց, Հ. Կիրակոսյանը բուժօգնություն ստանալու նպատակով դիմել է Մասիսի բժշկական կենտրոն:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժետ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ կասկածյալ Ն. Վանոյանին և հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ:

Աղբյուրի տեղեկություններով՝ վիճաբանության պատճառը եղել է աղջկա համար տեղի ունեցած խոսակցությունը: