Մեր նպատակն է, որ մեր երկու պետությունը դառնա մեկ պետություն․ Դավիթ Բաբայան

Լուրեր

27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
27.09.2026 | 18:11
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ
27.09.2026 | 17:39
Բիլ Գեյթսը զգուշացրել է, որ արհեստական բանականության պատճառով կարող է մինչև մեկ միլիարդ մարդ մահանալ
27.09.2026 | 17:27
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների վերջնական դիրքերը
27.09.2026 | 17:00
ՄՔԾ-ի մի շարք ստորաբաժանումներ և շրջիկ գրասենյակներ այսօր կաշխատեն մինչև 20:00-ն
27.09.2026 | 16:36
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 14:00-ի դրությամբ
27.09.2026 | 16:24
Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել
27.09.2026 | 15:55
Անձրև, ջերմաստիճանի նվազում․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները
27.09.2026 | 15:06
Հայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը կուղևորվի Միջազգային տիեզերակայան
27.09.2026 | 14:38
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները հաղթեցին վերջին տուրում
27.09.2026 | 14:16
Թրամփը Զելենսկիին կոչ է արել Պուտինի հետ պայմանավորվել խաղաղության շուրջ
27.09.2026 | 13:23
ԱՄՆ մեկնել զբոսաշրջային վիզայով՝ ծննդաբերելու և երեխային քաղաքացիություն ապահովելու նպատակով, չի թույլատրվում․ դեսպանություն
27.09.2026 | 12:36
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ են մատուցում Լոռու և Կոտայքի մարզերում
27.09.2026 | 11:48
Երևանի քաղաքապետարանը սահմանափակել է արցախցիների հավաքն Ազատության հրապարակում
Բոլորը

Այսօր Գյումրիում՝ Անկախության օրվան նվիրված միջոցառումներից հետո, Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Բաքվի՝ գերիներին փոխանակելու առաջարկին։

Հիշեցնենք, որ Բաքուն  առաջարկել է Ադրբեջանում կալանավորված հայ գերիներին՝ Կարեն Ղազարյանին ու Արայիկ Ղազարյանին փոխանակել Դիլհամ Ասկերովի ու Շահբազ Գուլիևի հետ։ Նշենք նաև, որ Արցախի դատարանը Ասկերովին ցմահ ազատազրկման է դատապարտել, իսկ Գուլիևին՝ 22 տարվա ազատազրկման՝ ծանր հանցագործություններ կատարելու համար։

Դավիթ Բաբայանն անընդունելի համարեց այս առաջարկը։

«Այսպիսի հայտարարությունները, այնուամենայնիվ, շատ լուրջ պիտի ընդունենք, որովհետև չի բացառվում, որ հիմա Ադրբեջանն անցնի ահաբեկչական այլ քաղաքականության, փորձի առևանգել հայերին  արտասահմանում, մեր երգիչներին, քաղաքական գործիչներին, հետո փորձի կրկին այդ փոխանակման այլասերված տարբերակը առաջարկել, որ ահաբեկիչներին ու հանցագործներին փոխանակի պատանդի կարգավիճակում գտնվող մեր մարդկանց հետ։ Սա բացառված չէ, մենք պիտի շատ լուրջ վերաբերվենք այդ հարցերին»,- նշեց Բաբայանը։

Անդրադառնալով «Արցախը Հայաստան է և վերջ»՝ Նիկոլ Փաշինյանի արած արտահայտությանը, նշեց, որ բոլորն են ուզում, որ դառնանք մեկ միասնական պետություն։

«Իսկ ո՞վ չի ուզում, որ Արցախը պաշտոնապես դարձնենք մեկ միասնական պետություն, բայց դրա համար ձև կա, ժամանակ կա, և բոլոր նրանք, ովքեր գոռում են Արցախը մարզ է… մենք ունենք սեպետեմբեր ամսին 2 կարևորագույն իրադարձություն։ Դա Արցախի Հանրապետության հռչակումն է և ՀՀ անկախությունը։ Այս պահի դրությամբ այդպես է ստացվել, մենք չենք ընտրել այդ ճանապարհը, պարտադրված է  ինչ-որ ձևով՝ աշխարհաքաղաքական տարբեր զարգացումներով։ Ունենք 2 պետություն, բայց մեկ ընդհանուր հայրենիք, բայց մեր նպատակն է, որ երկու պետությունը դառնա մեկ պետություն, ունենանք մեկ ընդհանուր հայրենիք և մեկ պետություն, դրան հասնելու ենք ուշ թե շուտ, բայց դրա համար պիտի միասնական լինենք։ Եթե մենք խոսում ենք և ասում Արցախը Հայաստանի մարզ է, մենք Հայաստանին դնում ենք սարսափելի ծանր իրավիճակի մեջ, թիրախավորում ենք։ Այլ բան է զգացմունքային ասելը,  այո՛ Արցախն էլ է Հայաստան, հայոց երկիրի մի մասն է, բայց Արցախի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետություն չէ դեռևս, միգուցե ժամանակ կգա, և մենք կունենանք մեկ ընդհանուր պետություն»,- ասաց Դավիթ Բաբայանը՝ հավելելով, որ պետք է միասնական և համախմբված գործենք:

«Ադրբեջանն  ասում է Արցախը օկուպացված տարածք է, կան մարդիկ՝ հայեր, որոնք նույնն են ասում, Հախվերդյանն ասում է, որ ղարաբաղցիները թուրք են, Զոյա Թադևոսյանն ասում է՝ այդ տարածքները մերը չեն։  Ովքե՞ր են այդ մարդիկ, ադրբեջանցի՞ են, հայ են չէ՞։ Մի՛ մոռացեք, մեր ազգը սուրբ ազգ է, բայց կան նաև խնդիրներ և մեր բոլոր պարտությունները եղել են անհամախմբության արդյունք»,- հավելեց խոսնակը:

Ըստ Բաբայանի՝ Հայաստանի ու Արցախի միջև կարող են լինել անհամաձայնություններ, բայց ոչ երբեք թշնամանք։ Արցախի ապագայի վերաբերյալ չկան անհամաձայնություններ։

«Անհամաձայնությունը չի նշանակում թշնամանք։ Անհամաձայնությունը տարբեր կարծիքներ են, ցանակացած նորմալ երկրում պիտի լինեն տարբեր կարծիքներ»,- ասաց Դավիթ Բաբայանը։

 

Էմմա Չոբանյան