Էդ խնդիրները չի կարելի ինձ հարցնել, գնացեք ավելի մանրերին հարցրեք. Գալուստ Սահակյանը՝ կուսակիցների մասին

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իշխող Հանրապետական կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանը պնդում է՝ Հայաստանի հետագա կառավարումը պետք է իրականացնի նախագահ Սերժ Սարգսյանը:

«Դա միայն իմ տեսակետն է, ոչ կուսակցական տեսակետ է: Ես ասում եմ, որ երկրի հիմնական հետագա գործընթացները պետք է ղեկավարի Սերժ Սարգսյանը՝ այսօրվա մեր նախագահը»,- պատասխանելով Factor.am-ի հարցին՝ ասաց իշխող ՀՀԿ-ի փոխնախագահը:

Հիշեցնենք՝ օրեր առաջ վարչապետ Կարեն Կարապետյանը, անդրադառնալով Գալուստ Սահակյանի հայտարարությանը, որ երկրի հետագա ղեկավարումը պետք է հանձնել գործող նախագահ Սերժ Սարգսյանին, ասել էր. «Եկեք այսպես ասենք՝ մասնավոր անձանց կարծիքները թույլ տվեք չմեկնաբանեմ: Օֆիցիալ Հանրապետական կուսակցության կարծիքը երբ լինի՝ հարց տվեք: Դուք օֆիցիալ կարծիքը կուսակցության լսե՞լ եք՝ ոչ: Երբ որ լինի, այն ժամանակ կխոսեմ»:

ՀՀԿ փոխնախագահից հետաքրքրվեցին՝ չի՞ կարծում, որ այդ հայտարարությունը դուր չի եկել վարչապետ Կարեն Կարապետյանին, Սահակյանն ասաց. «Չեմ կարծում, որովհետև անընդհատ էլ տեսնում եմ վարչապետին և նման խոսակցություններ էլ չեն լինում՝ դուր եկա՞վ, թե՞ դուր չեկավ»:

Ի՞նչ նպատակով Կարեն Կարապետյանը նշանակվեց վարչապետի պաշտոնում, հարցրեցինք Հանրապետական կուսակցության փոխնախագահին, պատասխանն ուշագրավ էր. «Ինքը կշարունակի իր աշխատանքը, որովհետև ինքը ներկայացրել է շատ լավ նախագիծ, և ինքը կշարունակի այդ նախագիծը»:

Factor.am-ի հարցին՝ 2018 թվականից հետո ևս Կարեն Կարապետյանը կշարունակի՞ աշխատել, պարոն Սահակյանն ասաց՝ իհարկե կշարունակի: Սահակյանը, սակայն, չհստակեցրեց՝ վարչապետի պաշտոնը նկատի ունի՞, թե՞ ոչ:

Մանրամասները՝ տեսանյութում:

Շողիկ Գալստյան