ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն ԱԺ-ում ներկայացրեց Հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.11.2026 | 10:13
«Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուն քվեարկում է 22/25 ընտրատեղամասում. ՈւՂԻՂ
29.11.2026 | 09:28
Հոռոմ գյուղում վթարային ջրանջատում է
29.11.2026 | 09:00
Նարեկ Գրիգորյանը գոլ է խփել Ռումինիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.11.2026 | 08:44
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին և Լարսում
29.11.2026 | 08:19
RAF. Արման Ծառուկյանը պաշտպանեց չեմպիոնի տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.11.2026 | 08:00
Հայաստանի 7 մարզերի 12 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են անցկացվում
28.11.2026 | 23:35
Էդուարդ Սպերցյանի հերթական գոլային փոխանցումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 21:41
Ուգոչուկվու Իվուն` գոլի ու գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 20:00
Կկորցնի՞ Հայաստանը էներգետիկ անկախությունը՝ Թուրքիայի ու Ադրբեջանի ցանցերին միանալով․ ԱՉՔԻ ՏԱԿ
28.11.2026 | 19:39
Անտարկտիդայի ծովային սառույցի մակերեսը հասել է նոր նվազագույն ցուցանիշի. Ազիզյան
28.11.2026 | 19:00
Նոր Սահմանադրության նախագիծն իշխանությանը թույլ է տալիս մշտապես վերարտադրվել. Վահան Արծրունի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 18:57
Խորեն Ծատուրյանը՝ պարածանրամարտի երիտասարդների աշխարհի չեմպիոն
28.11.2026 | 18:50
Աննա Խաչատրյանը՝ պարածանրամարտի աշխարհի չեմպիոն
28.11.2026 | 18:46
Վթարային ջրանջատում՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանում
28.11.2026 | 18:22
Նոյեմբերի 30-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

ՀՀ Կառավարության նախաձեռնությամբ այսօր՝ սեպտեմբերի 20-ին գումարվել է ԱԺ արտահերթ նիստ, որի օրակարգում ներառված է միայն Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծն առաջին և երկրորդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։

Պետական եկամուտների նախագահ Դավիթ Անանյանը խորհրդարանում ներկայացրեց առաջարկվող փոփոխությունները։ Կառավարության կողմից ներկայացված նախագծով առաջարկվում է ավելի քան 56 մլրդ դրամ Ավելացված արժեքի հարկի դեբետային մնացորդները վերադարձնել տնտեսավարողներին: Նախատեսվում է հետ վերադարձնել ինչպես նոր, այնպես էլ հին դեբետային մնացորդները:

Ըստ Անանյանի՝ առաջարկվում է պարզեցված ընթացակարգը կիրառել նաև ԱԱՀ-ի գծով բոլոր դեբետների վերադարձման պարագայում, չսահմանափակվել միայն զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների դեբետներով:

«Հին դեբետային գումարները, որոնք հետ չեն վերադարձվում, կազմում են ավելի քան 56 մլրդ դրամ: Պետությունն այդ պարտավորությունն ունի շուրջ 2.835 հարկ վճարողների համար: Նրանցից 2.571-ը գործող են, որոնց նկատմամբ պետության ունեցած պարտքը կազմում է 50 մլրդ 748 մլն դրամ»,- ասաց Անանյանը:

Ըստ նրա՝ մինչև 5 մլն դեբետային գումար ունեցողներին վերադարձը կատարվելու է առանց դիմումի և առանց ուսումնասիրություն իրականացնելու, 5-40 մլն դեբետային գումար ունեցողների համար կիրառվելու է պարզեցված ընթացակարգ, իսկ 40 մլն-ից բարձրի դեպքում՝ ուսումնասիրություն և ստուգում:

Մանրամասները՝ տեսանյութում: