Կգումարվի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ
Քաղաքականություն
19.09.2019 | 16:24ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` ՀՀ Կառավարության նախաձեռնությամբ սեպտեմբերի 20-ին` ժամը 11:00-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ` օրակարգով ունենալով «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագծի քննարկումը: