Աֆղանստանում ավիահարվածի հետևանքով շուրջ 30 խաղաղ բնակիչ է զոհվել
Քաղաքականություն
19.09.2019 | 13:47Աֆղանստանի Նանգանհար նահանգի շրջաններից մեկու երեկ ուշ երեկոյան ավիահարվածի հետևանքով շուրջ 30 խաղաղ բնակիչ է զոհվել: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով TOLO News հեռուստաալիքը:
Տեղական իշխանությունների փոխանցմամբ՝ նրանք զոհվել են «օդից հարձակման ժամանակ»: Առնվազն 40 մարդ էլ վիրավորվել է:
Ariana հեռուստալիքի տվյալներով էլ՝ ավիահարվածը հասցվել է գյուղական տեղանքի ուղղությամբ, որտեղ աֆղանցիները գետնանուշ են հավաքել: Հեռուստաալիքը հաղորդել է, որ հարձակումն իրականացվել է «օտարերկրյա ուժերի կողմից»: