Արթուր Վանեցյանն ու Գագիկ Ծառուկյանը մի քանի ժամանոց հանդիպում են ունեցել

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

Factor.am-ի տեղեկություններով՝ երեկ Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը և «Բարգավաճ Հայաստան»  կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպել են։

Հանդիպումը տեղի է ունեցել Գագիկ Ծառուկյանի առանձնատանը և տևել է մի քանի ժամ։

Տեղեկության վերաբերյալ փորձեցինք մանրամասներ ճշտել ՀՖՖ նախագահի խորհրդական Զոհրապ Եգանյանից՝ հետաքրքրվելով՝ հանդիպման ընթացքում քննարկվել են սպորտի՞ն, թե՞ քաղաքականությանն առնչվող հարցեր։

«Կարող եմ միայն ասել, որ ՀՖՖ նախագահն այս պահին Վրաստանում է, որտեղ մասնակցում է ընկերոջ որդու հարսանեկան արարողությանը: Երեկվա անձնական հանդիպումների մասին տեղեկության չեմ տիրապետում»,- մեզ հետ զրույցում նշեց Զոհրապ Եգանյանը:

Վանեցյան-Ծառուկյան հանդիպման վերաբերյալ փորձեցինք մանրամասներ ճշտել նաև Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանից, սակայն վերջինս հեռախոսազանգերին չի պատասխանում:

Աղավնի Սուքիասյան