Փաշինյանի հետ հանդիպմանը Օսիպյանին հեռացնելու պահանջ Ժիրայր Սեֆիլյանի կողմից չի եղել. Վարուժան Ավետիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.10.2026 | 17:42
Ռուբիոն հերքել է Starlink-ի աշխատանքի միտումնավոր դանդաղեցման մասին մեղադրանքները
18.10.2026 | 16:45
Սպիտակ տունն առաջարկել է ԵՄ-ին ավելացնել ռուսական գազի գնումները, իսկ Ուկրաինային՝ վերսկսել դրա տարանցումը․ NYT
18.10.2026 | 16:10
Որակյալ կերերից մինչև մաքրացեղ խոզեր․ «Օջախ Ագրո»-ի առաջարկները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 15:52
Ծանրորդ Էմմա Պողոսյանը` Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր
18.10.2026 | 15:28
Հայաստանում ձմեռային զորակոչը կմեկնարկի նոյեմբերի 16-ին․ հայտնի են զորակոչի և զորացրման ժամկետները
18.10.2026 | 15:12
Ֆրանսիայում ցուցարարները հրկիզել են Լիմոժի քաղաքապետարանի պատմական շենքը
18.10.2026 | 14:53
Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն
18.10.2026 | 14:00
Ֆրանսիայում բողոքի ցույցեր են․ կես միլիոնից ավելի մասնակից, ավելի քան 1200 ձերբակալված
18.10.2026 | 13:43
Օդի ջերմաստիճանը կնվազի
18.10.2026 | 13:09
Վստահ եմ, որ պետություն-գյուղատնտես համագործակցության շնորհիվ կարող ենք ունենալ ավելի զարգացած, արդյունավետ և մրցունակ գյուղատնտեսություն. Պապոյան
18.10.2026 | 12:08
Լիտվայում և Լատվիայում երկնքում անհայտ օբյեկտի պատճառով օդային տագնապ է հայտարարվել
18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
18.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը «Սասնա Ծռեր» կուսակցության ներկայացուցիչ Վարուժան Ավետիսյանի հետ

-Այսօր ոստիկանապետ Վալերի Օսիպյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ պաշտոնանկ արվեց: «Սասնա Ծռեր» կուսակցությունը բազմիցս բարձրաձայնել է Օսիպյանին պաշտոնանկ անելու հարցը։ Ի՞նչ կասեք։ Բավարարո՞ւմ է Ձեզ այս որոշումը։

– Ոչ միայն Վալերի Օսիպյանը, այլ առհասարակ նախկին հանցավոր ռեժիմին ծառայած բոլոր անձինք, հատկապես՝ օդիոզ կերպարները պետք է վաղուց հեռացված լինեին իրենց զբաղեցրած պաշտոններից։ Մասնավորապես, ԱԱԾ-ն և Ոստիկանությունը պետք է զտվեին, մաքրազարդվեին բոլոր այն կադրերից, որոնք իրականում գործել են մեր պետության, ժողովրդի իրավունքի դեմ: Ե՛վ Վանեցյանի հեռացումը, և՛ Օսիպյանի հեռացումը փոքր քայլ է՝ հասունացող, արդեն մեր աչքը մտնող ռևանշի դեմն առնելու և դա չեզոքացնելու, ինչպես նաև այդ մարմնիններն ազգայնացնելու և պետական իշխանության ճանապարհին: Հարկավ, այս քայլերով չի կարելի սահմանափակվել, այլ պետք է ամբողջ պետական կառավարման համակարգը, և հատկապես դատաիրավական համակարգը ենթարկվի խորը համակարգային փոփոխության, հակառակ պարագայում մենք շարունակելու ենք խրվել համակարգային ճգնաժամի մեջ, և կառաջանա քաոսի և պետականության կորստի վտանգ։

-Համակարգային փոփոխության մասին խոսեցիք: Ձեր կարծիքով՝ ո՞վ պետք է փոխարինի Վալերի Օսիպյանին, որպեսզի համակարգային փոփոխություն լինի։

-Նախ՝ անձերի փոփոխությունը դեռևս չի նշանակում համակարգային փոփոխություն։ Այդ պաշտոններում, մանավանդ, որ արդեն քաղաքական պաշտոններ են լինելու, պետք են մարդիկ, որոնք կապված չեն այդ կառույցների հետ, որովհետև դրանք իրենց ստեղծման օրվանից իրենց նախորդների՝ խորհրդային ժամանակների ժառանգորդներն են։ Այսինքն՝ իրենք այդ հակահայ կառույցների իրավահաջորդն են, դրանք բռնության գործիքներ են եղել և այսօր էլ են։ Դրանք պետք է փոփոխություններ կրեն: Անշուշտ՝ առաջին մարդը կարևոր է։ Երկրորդ՝ պետք է այնպիսի մարդիկ լինեն, որոնք իրենց կենսագրության մեջ չունեն մութ կետեր, այսինքն՝ չկան մեր հասարակության համար անընդունելի կետեր: Այսօր, ցավոք, մամուլում արծարծվող թեկնածուների մեծամասնությունն այնպիսի մարդիկ են, որ այս չափանիշներին չեն համապատասխանում։

-Տեղեկություն կա, որ Ժիրայր Սեֆիլյանի, Գարեգին Չուգասզյանի և վարչապետի միջև տեղի ունեցած հանդիպմանը Վալերի Օսիպյանի պաշտոնանկության հարցը հենց Ժիրայր Սեֆիլյանն է բարձրացրել։ Ի՞նչ կասեք։

-Ես կարծում եմ, որ դա արդեն որոշ երևակայության արդյունք է։ Այնտեղ քննարկել են ավելի լուրջ համակարգային հարցեր: Առանձին անձանց, այն էլ այդպիսի փոքր կարևորության, անդրադարձ չի եղել։ Եթե խոսվում է ռևանշը չեզոքացնելու մասին, ուրեմն նախկին համակարգի օդիոզ ներակայացուցիչների հեռացումը տրամաբանական է։ Այդպես առանձին խոսելու անհրաժեշտություն չի կարող լինել։

-Դուք բացառո՞ւմ եք, որ կոնկրետ այդպիսի պահանջ է եղել։

-Նման բան չի եղել:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Լիլիթ Շաբոյան