«Անկախության օրվա համար 220 մլն դրամ է ծախսվել, մրցույթ չի հայտարարվել». Էդուարդ Աղաջանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

Հայաստանի Անկախության տոնի առիթով այս տարի միջոցառումների կազմակերպման համար մրցույթ չի անցկացվել: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանն ասաց՝ Կառավարությունը որոշում է կայացրել Հայաստանի անկախության տարեդարձին նվիրված միջոցառումների կազմակերպման գործընթացն իրականացնել «Գնումների մասին» ՀՀ օրեսդրությամբ նախատեսված՝ մեկ անձից գնում կատարելու ընթացակարգով:

«Անկախության 28-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումների կազմակերպման ընթացքում վարչապետի աշխատակազմը բախվել է բազմաթիվ խնդիրների: Եթե միջոցառումը կազմակերպվեր մրցութային ընթացակարգով, ապա մենք կկորցնեինք դրա կառավարման օղակները, այսինքն՝ վերահսկելի չէին լինի միջոցառման թե՛ տեխնիկական, թե՛ բովանդակային հատվածը»,- ասաց նա:

Աղաջանյանը նաև պարզաբանեց, որ մրցույթ հայտարարելու դեպքում հնարավոր չէր լինի միջոցառումների կազմակերպման գործում ներգրավել մեծ թվով տնտեսվարող սուբյեկտների, այլ հաղթող կճանաչվեր մեկ կամ մի քանի տնտեսվարող. «Այս մի քանի ամիսների ընթացքում աշխատանքային խումբը վարել է մի շարք բանակցություններ, որոնց արդյունքում ընտրվել են 75 մեծ, փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչ հանդիսացող տնտեսավարող սուբյեկտներ»:

Հավելենք, որ Հայաստանի Անկախության 28-ամյակի միջոցառումների նախապատրաստական աշխատանքների համար այս տարի 220 մլն դրամ է ծախսվել:

Մանրամասները՝ տեսանյութում: