Թուրքիան կարող է հեռացվել Եվրախորհրդից

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը  (ՄԻԵԴ) կքննարկի  Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովրդադեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշի ազատ արձակման հարցը։ Փաստաբանները համոզված են, որ եթե Թուրքիան այս անգամ էլ չենթարկվի Դեմիրթաշի վերաբերյալ ՄԻԵԴ-ի վճռին, ապա կկանգնի Եվրոպական խորհրդից հեռացվելու վտանգի առաջ. գրում է ermenihaber-ը:

2016թ․ նոյեմբերի 4-ին ձերբակալված և նույն օրը կալանավորված Սելահաթթին Դեմիրթաշը ներկայումս գտնվում է Էդիրնեի բանտում։ Ընդդիմադիր գործչի դեմ եղած բոլոր դատական գործերը, բացառությամբ մեկի, միավորվել են մեկ ընդհանուր գործի մեջ։

Դեմիրթաշի փաստաբանները նախ դիմել են տեղական դատարան՝ պահանջելով ազատ արձակել քաղաքական գործչին։ Մերժում ստանալով՝ նրանք դիմել են Սահմանադրական դատարան, սակայն որևէ պատասխան չեն ստացել։ Այսպիսով, երկրի ներսում իրավական պայքարի  բոլոր հնարավոր միջոցները սպառվել են, ուստի հարցը տեղափոխվել է ՄԻԵԴ։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ պալատը սեպտեմբերի 18-ին կքննարկի ԴԵմիրթաշի ազատ արձակման հարցը և որոշում կկայացնի։ Գործի քննմանը Ստրասբուրգում ներկա կլինի նաև ԺԴԿ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի և Թուրքական մեջլիսի Մարդու իրավունքների ուսումնասիրության հանձնաժողովի փոխնախագահ Սեզգին Թանրըքուլուն։ Այսօր նա հանդիպում կունենա Եվրահանձնաժողովի մարդու իրավունքների հարցերով գլխավոր տնօրեն Քրիստոս Ջակոմոպուլոսի և Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջաննի Բուքիքիոյի հետ։

Մյուս կողմից, ԺԴԿ համանախագահ Սեզաի Թեմելլիի նախագահած պատվիրակությունն այս օրերին հանդիպումներ է անցկացնում Եվրախորհրդարանի քրդական բարեկամության խմբի և ԵԽ կուսակցական խմբակցությունների ներկայացուցիչների  հետ։

Դեմիրթաշի փաստաբաններն ակնկալում են, որ ՄԻԵԴ-ը կհանգի այն եզրակացության, որ ընդդիմադիր գործչի իրավունքները խախտվել են։ Եթե այս սպասումներն արդարանան, ապա, ըստ իրավաբանների, Թուրքիան կարող է հեռացվել եվրախորհրդից, եթե հրաժարվի ենթարկվել ՄԻԵԴ-ի վճռին։