«Հանքարդյունաբերության հետ կապված մի քանի բան կա, որոնց չէի ուզի անդրադառնալ, բայց ստիպված եմ». Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 13:24
Որ մի քիչ ջանք թափեմ, էնքան կպայմանավորվեմ Ձեզ հետ․ Ռուբեն Ռուբինյանը՝ Քրիստինե Վարդանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:18
Հայաստանը և Cerebras-ը քննարկել են AI ենթակառուցվածքների ոլորտում համագործակցությունը
06.10.2026 | 13:06
Նաիր Թիկնիզյան. «Հպարտ եմ մեր հավաքականով»
06.10.2026 | 12:58
Պետք է տանել «ԱԱԾ պադվալ» և տասնամյակներով պահել. Նարեկ Կարապետյանը` ադրբեջանցի զինվորի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:47
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:46
Հայաստանը թույլ չի տա իր տարածքն օգտագործել Իրանի դեմ ուղղված գործողությունների համար․ Միրզոյանը՝ Ղալիբաֆին
06.10.2026 | 12:37
TRIPP-ի զարգացմանը զուգահեռ սպասվում է Հայաստան–Թուրքիա սահմանի բացում․ Փաշինյան
06.10.2026 | 12:26
Թրամփը հայտարարել է, որ Իրանը հնարավոր հարձակման դեպքում կարող էր «ոչնչացնել» Լոս Անջելեսն ու Սան Դիեգոն
06.10.2026 | 12:18
Էրիկ Փիլոյան. «Ամենամեծ պատճառներից մեկը, որ չպարտվեցինք՝ թիմի մթնոլորտն է». ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:13
Արամ Վարդևանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:10
Հրմշտոց ԱԺ-ում ՔՊ-ականների և ընդդիմադիրների միջև // ԱՀԿ-ն՝ ժանտախտի ռիսկի մասին․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 12:01
Հաքերները Դանիայում հասանելիություն են ստացել 8,8 միլիոն մարդու տվյալներին
06.10.2026 | 12:00
«Արա, ա՛յ տղա», «Արայով չխոսաս». վեճի կիզակետում ՔՊ-ից Բաքոյանն ու Գյուլնազարյանն են և «Ուժեղ Հայաստանի» փորձագետը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:52
Վոլոդյա Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:45
Ինչ են քննարկում Սասուն Միքայելյանը և Նարեկ Կարապետյանը վիճաբանության ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Հանքարդյունաբերությունը դեմոնիզացիայի ենթարկելու ընդհանուր միտումը նույնպես ընդունելի չէ մեզ համար, դա հակասում է մեր երկրի ազգային և անվտանգային շահերին»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով որ հանքարդյունաբերության հետ կապված մի քանի բան կա, որոնց չէր ուզի անդրադառնալ, բայց ստիպված է այժմ խոսել դրանց մասին։

Փաշինյանի խոսքով՝  ՀՀ-ն, լինելով կոնֆլիկտային երկիր, պարտավոր է քննարկել վատթարագույն դեպքերը և այդ պարագայում բնակչության կարիքները հոգալու միջոցների հարցը։

«Ասենք՝ Աստված չանի, եթե երկրում պատերազմ է սկսում, դրա մեկնարկի տնտեսական ամենամեծ պրոբլեմը և անվտանգային խնդիրները առաջանում են, որովհետև երկիրն ունենում է արտարժույթի դեֆիցիտ՝ երկիրը չի ունենում արտարժույթ։ Եկեք արձանագրենք, թե մեր երկրի արտարժույթի աղբյուրները որոնք են․ դա զբոսաշրջությունն է, բայց երբ երկրում պատերազմ է սկսում, ոչ միայն նոր զբոսաշրջիկներ չեն գալիս, այլ եղածներն էլ 24 ժամվա մեջ գնում են, և դու մեկ աղբյուրից զրկվում ես։ Երկրորդը գյուղատնտեսությունն է, որին հաջորդում է այլ ապրանքների արտահանումը, սակայն ռազմական դրության պարագայում երկրում բոլոր ռեսուրսները կենտրոնացվում են և նման պայմաններում միակ աղբյուրը, որը կարող է ՀՀ-ին բերել արտարժույթ, մնում է հանքարդյունաբերությունը»,- ասաց  Փաշինյանը։

Փաշինյանի խոսքով՝ եթե մենք էս խոսակցությանը ճիշտ չվերաբերվենք, Հայաստանը դառնալու է սև խորշ աշխարհի քարտեզի վրա, քանի որ մենք տարածաշրջանում հետ ենք ներդրումային գրավչության առումով։

«Եթե մենք հիմա էդ ամբողջը միանգամից փակենք, հազարավոր գործազուրկներին ի՞նչ ենք անելու։ Էսօր որ ասում են նոր ՇՄԱԳ է պետք, եթե էսպես կիսահիմնավորված ասենք, որ Ամուլսարին նոր ՇՄԱԳ է պետք, բա պետք է ասենք, ինչո՞ւ Զանգեզուրի համար նոր ՇՄԱԳ չենք անում»,- ասաց վարչապետը:

Ըստ Փաշինյանի՝ աշխարհում չենք գտնի մի երկիր, որտեղ կա ժամանակակից տնտեսություն, իսկ դրան հասնելու ընթացքում այդ պետությունները չեն օգտվել հանքարդյունաբերությունից։