Հունական ԶԼՄ-ները 24-ժամյա գործադուլ են հայտարարել
Հասարակություն
26.09.2017 | 20:10Արհմիությունների որոշմամբ հունական բոլոր լրատվամիջոցներն այսօր 24-ժամյա գործադուլ են հայտարարել՝ լրացուցիչ սոցապահովության համակարգը պահպանելու, լրատվամիջոցների աշխատակիցների աշխատանքային և սոցիալական իրավունքների խախտումները դադարեցնելու պահանջով, հայտնում է ria.ru-ն:
Այսօր առավոտյան ժամը 6-ից չեն հեռարձակվել ռադիոյի և հեռուստատեսության լուրերի թողարկումները, կայքերի մեծ մասը նույնպես չի աշխատում: