ՊԵԿ-ին նոր լիազորություններ տվող նախագիծն ԱԺ-ն ընդունեց առաջին ընթերցմամբ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.11.2026 | 09:28
Հոռոմ գյուղում վթարային ջրանջատում է
29.11.2026 | 09:00
Նարեկ Գրիգորյանը գոլ է խփել Ռումինիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.11.2026 | 08:44
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին և Լարսում
29.11.2026 | 08:19
RAF. Արման Ծառուկյանը պաշտպանեց չեմպիոնի տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.11.2026 | 08:00
Հայաստանի 7 մարզերի 12 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են անցկացվում
28.11.2026 | 23:35
Էդուարդ Սպերցյանի հերթական գոլային փոխանցումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 21:41
Ուգոչուկվու Իվուն` գոլի ու գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 20:00
Կկորցնի՞ Հայաստանը էներգետիկ անկախությունը՝ Թուրքիայի ու Ադրբեջանի ցանցերին միանալով․ ԱՉՔԻ ՏԱԿ
28.11.2026 | 19:39
Անտարկտիդայի ծովային սառույցի մակերեսը հասել է նոր նվազագույն ցուցանիշի. Ազիզյան
28.11.2026 | 19:00
Նոր Սահմանադրության նախագիծն իշխանությանը թույլ է տալիս մշտապես վերարտադրվել. Վահան Արծրունի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 18:57
Խորեն Ծատուրյանը՝ պարածանրամարտի երիտասարդների աշխարհի չեմպիոն
28.11.2026 | 18:50
Աննա Խաչատրյանը՝ պարածանրամարտի աշխարհի չեմպիոն
28.11.2026 | 18:46
Վթարային ջրանջատում՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանում
28.11.2026 | 18:22
Նոյեմբերի 30-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.11.2026 | 17:41
Արտաշատում «Toyota Camry» են հրկիզել․ երկու երիտասարդ ձերբակալվել է
Բոլորը

Ազգային ժողովը սեպտեմբերի 12-ի նիստի մեկնարկին քվեարկությամբ ընդունեց նախորդ օրերին քննարկված օրենքի նախագծերը։ Մասնավորապես խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «Դեկտեմբերի 7-ը որպես երկրաշարժի զոհերի հիշատակի և աղետներին դիմակայունության օր նշելու մասին», «Հայաստանից օտարերկրացիներին արտաքսելու հիմքերն ավելացնելու մասին», «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» և մի շարք այլ օրենքների նախագծեր։

ՀՀ Ազգային ժողովն ընդունեց նաև «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով առաջարկվում է վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի մասով պատասխանատվություն կիրառող մարմին ճանաչել հարկային մարմինը:

Նշենք, որ այս նախագծի վերաբերյալ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը նշել էր, որ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի լիազորություններն ընդլայնելու փոխարեն ընտրվել է աշխատողին որպես հարկ վճարող դիտարկելու ճանապարհը, որի հետ կապված էլ Պետական եկամուտների կոմիտեին տրվել են լիազորություններ՝ դարձնելով նրան «սուպեր կառույց»:

Նշենք, որ խորհրդարանի այս նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվել է  57 հարց, որից քննարկվել է 40-ը։

Մանրամասները՝ տեսանյութում։