ՀՀ կառավարությունը գոյություն չունեցող բառով նոր լրացում է առաջարկում օրենքում

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

ՀՀ կառավարությունն այսօր Ազգային ժողով էր ներկայացրել օրենսդրական նախաձեռնություն, որով առաջարկվում է դեկտեմբրի 7-ը նշել որպես «Երկրաշարժի զոհերի հիշատակի և աղետների դիմակայունության օր»՝ համապատասխան լրացում առաջարկելով կատարել «Տոների և հիշատակի օրերի մասին»  ՀՀ օրենքում։

Օրենքի նախագծով առաջարկվող նոր եզրույթը՝ «աղետների դիմակայունությունը» խորհրդարանում երկար քննարկման առիթ դարձավ: Պատգամավորները օրենքի նախագիծը ներկայացնող պաշտոնյայից պարզաբանում պահանջեցին՝ ի՞նչ է նշանակում «դիմակայունություն» ու այդ լրացումը ի՞նչ նոր արդյունքի է հանգեցնելու:

Պատգամավորներից Սասուն Միքայելյանը նույնիսկ կատակեց. «Մինչև աղե՞տն ենք դիմակայում, թե՞ հետո։ Ի՞նչ է նշանակում՝ աղետների դիմակայունության օր։ После обеда горчицы не надо»:

Բառը փորձեց ստուգաբանել խորհրդարանի նախագահը: «Ես ենթադրել կարող եմ, որ «դիմակայունություն» բառում «կայուն» հատվածը «կայունություն» արմատի իմաստը չի կրում, «ուն»-ը այստեղ ածանցային դեր է խաղում, ինչպես «պատրաստակամություն»-ը։ Դիմակայել բայից գոյականակերտ ինչ-որ բան են փորձել ստանալ»,- ասաց Արարատ Միրզոյանը։

Փորձեցինք բառի բացատրությունը նախ գտնել բառարաններում. Էդուարդ Աղայանի «Արդի հայերենի բացատրական բառարանում» նման բառ՝ «դիմակայունություն» գոյություն չուներ: Բառը չկար նաև մեր փնտրած մյուս բառարաններում՝ «Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարանում», «Հայոց լեզվի նոր բառարանում» և այլն:

Դիմեցինք Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանին, պարզվեց նրան էլ բառը ծանոթ չէ: Ապա հետաքրքրվեցինք, իսկ նախագիծը չի՞ ուղարկվել Լեզվի կոմիտե կարծիք ստանալու համար, չէ՞ որ օրենքի նախագծերը մինչև Ազգային ժողով ուղարկվելը նախ ուղարկվում են գերատեսչություններ ու նաև Լեզվի կոմիտե՝ կարծիք ստանալու, ստացված կարծիքները քննարկելու ու համապատասխան ճշտումներ նախագծում կատարելու համար: Պարզվեց, որ նախագծին ևս ծանոթ չէր Լեզվի կոմիտեի նախագահը:

Թերևս Արարատ Միրզոյանը մասամբ ճիշտ էր ստուգաբանել՝ «դիմակայել»՝ հակառակել, ընդդիմակից լինել բայից փորձել էին նոր բառ ստանալ: Սակայն որքան էլ հայոց լեզուն ճկուն է, ճիշտ ճկել այս դեպքում չէր հաջողվել: Նման բառ պարզապես գոյություն չունի:

Անահիտ Խաչատրյան