Տեղյա՞կ է արդյոք Սամվել Կարապետյանն իրեն Ազգային հերոսի կոչում շնորհելու առաջարկի մասին

Լուրեր

06.10.2026 | 11:31
Արի, տեսնեմ՝ ինչ ես ասում․ ԱԺ դահլիճում իրավիճակը դարձյալ լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:27
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեում Դնեպր գետի վրայով անցնող կամուրջներից մեկին․ 5 մարդ տուժել է
06.10.2026 | 11:24
Դուրս եմ հանելու, հետո՝ դուրս շպրտեմ, հետո՝ խմբակային ցույց տանք, թե որը որից հետո ա․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:18
Ազգային ժողովի հրմշտոցը՝ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ
06.10.2026 | 11:16
Հայ բռնցքամարտիկները հաղթանակներ են տարել պատանեկան ԵԱ-ում
06.10.2026 | 11:08
Ռուբիոն բարձր է գնահատել Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Ադրբեջանի հանձնառությունը
06.10.2026 | 11:06
Ինչպես է ՊՊԾ-ն փորձում բաժանել միմյանց հարվածող պատգամավորներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:00
Փաշինյանը ելույթ է ունենում ՀՀ-ՄԹ բիզնես համաժողովին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:58
Հայաստանը ՄԱԿ-ում կոչ է արել հակաահաբեկչական պայքարը չդարձնել քաղաքական շահարկումների գործիք
06.10.2026 | 10:53
Հրմշտոց՝ ԱԺ-ում. անվտանգության աշխատակիցներին դահլիճ հրավիրեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:49
ՊԵԿ-ը քննարկել է հարկային և մաքսային բարեփոխումների հաջորդ փուլը
06.10.2026 | 10:42
Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Իսպանիայի Սեգունդայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:39
Ուկրաինան ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Մոսկվային ու Մոսկվայի մարզին․ զոհվել է երկու մարդ
06.10.2026 | 10:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 6-ի դրությամբ
Բոլորը

«Հայոց արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության հիմնադիր Խաչիկ Ասրյանն իր և իր ղեկավարած ՀԿ-ի անունից առաջարկում է ՀՀ Ազգային հերոսի կոչում շնորհել «Տաշիր» ընկերության հիմնադիր Սամվել Կարապետյանին։

Factor.am-ի հետ զրույցում Խաչիկ Ասրյանը պարզաբանեց․ քանի որ Սամվել Կարապետյանը Հայաստանում և Արցախում իրականացրել է սոցիալական, կրթական, առողջապահական բազմաթիվ ծրագրեր, իրենք դիմել են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին՝ սեպտեմբերի 21-ին՝ անկախության 28-րդ տարեդարձի օրը, «Տաշիր» ընկերության հիմնադիր Սամվել Կարապետյանին «Հայաստանի Հանրապետության Ազգային հերոս»-ի կոչում շնորհելու առաջարկով։

Նշենք, սակայն, որ Խաչիկ Ասրյանից հետաքրքրվեցինք՝ իրենց նախաձեռնության մասին տեղյակ պահե՞լ են արդյոք Սամվել Կարապետյանին, լսել են արդյոք իրենց այս առաջարկի վերաբերյալ վերջինիս տեսակետը։

Ի պատասխան Ասրյանը նշեց, որ ո՛չ ինքը, ո՛չ «Հայոց արծիվները» Սամվել Կարապետյանի հետ կապ և շփում չունեն, նրա հետ իրենց նախաձեռնության մասին չեն խոսել։

Հարցին՝ չկա՞ մտավախություն, որ գուցե Կարապետյանը դեմ է իրենց նախաձեռնությանը, Ասրյանը պատասխանեց․ «Նման մտավախություն չունենք։ Սամվել Կարապետյանին Ազգային հերոսի կոչում շնորհելու առաջարկը բացառապես մեր համոզմունքն է և ոչ միայն մեր, վստահ եմ՝ ողջ ազգի։ Կարապետյանն արժանավորներից է»։

Դիտարկմանն էլ՝ չե՞ն վախենում այդ առաջարկի համար սուր քննադատության արժանանալուց, Ասրյանը արձագանքեց․ «Նման մտավախություն էլ չունենք։ Նման արժանի և անհրաժեշտ նախաձեռնությունը կարող է քննադատել միայն հայատյաց ադրբեջանցին»։

Հավելենք, որ ըստ նոր Սահմանադրության՝ հերոսի կոչում շնորհելու միջնորդությամբ կարող են հանդես գալ ՀՀ վարչապետը, ԱԺ նախագահը, ՍԴ և ԲԴԽ նախագահները։

Վարչապետը Հայաստանի Հանրապետության պետական պարգևներով պարգևատրելու կամ պատվավոր կոչումներ շնորհելու վերաբերյալ միջնորդությամբ դիմում է սեփական նախաձեռնությամբ և Սահմանադրությամբ նախատեսված մարմինների, ինչպես նաև քաղաքացիների,  իրավաբանական անձանց առաջարկությունների հիման վրա:

Այժմ «Հայոց արծիվներ»-ը և Խաչիկ Ասրյանը պատրաստվում են այդ հարցով դիմել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին։

Հավելենք, որ վերջին երկու տարում Ազգային հերոսի կոչում շնորհվել է արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին՝ Հայաստանի շենացմանն ու բարգավաճմանն ուղղված գործունեության համար և դիրիժոր Հովհաննես Չեքիջյանին՝ Հայաստանն աշխարհին ներկայացնելու ազգանվեր գործում դրսևորած անմնացորդ նվիրումի, մշակույթի բնագավառում ներդրած անձնական մեծ ավանդի, ինչպես նաև հայ ժողովրդին մատուցած բացառիկ ծառայությունների համար:

Աղավնի Սուքիասյան