Շիրակի մարզում 15.700 մարդ աշխատանք է փնտրում. Գյումրիում կայացել է ամենամյա աշխատանքի տոնավաճառը

Լուրեր

01.09.2026 | 23:48
ՀՀ նախագահը պաշտոնական այցով կմեկնի Չեխիա
01.09.2026 | 23:14
Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան և ՌԴ-ն «Աքքույուից» հետո քայլեր կձեռնարկեն նոր ատոմակայանների ուղղությամբ
01.09.2026 | 22:58
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
01.09.2026 | 22:44
Ադրբեջանում պահվող հայ գերիներին նվիրված ցուցահանդեսի համար Բաքուն Փարիզի քաղաքապետին բողոքի նամակ է հղել
01.09.2026 | 22:26
Պուտինի հետ պայմանավորվել ենք անկեղծ ու կառուցողական խոսակցությունը շարունակել Մոսկվայում. Փաշինյան
01.09.2026 | 22:07
Փաշինյանը՝ Պուտինին. ԵՄ անդամության մասին օրենքի ընդունումով մենք փաստացի հրաժարվել ենք հանրաքվեից
01.09.2026 | 22:05
Լատվիան արգելել է ՌԴ-ում և Բելառուսում արտադրված գրքերի, հագուստի և խաղալիքների ներմուծումը
01.09.2026 | 22:00
Ջերմուկի կամրջի վերանորոգվող հատվածը մասամբ փակ կլինի երթևեկության համար
01.09.2026 | 21:42
Հայ ժողովուրդը ինչպես որոշի, այդպես էլ կլինի, բայց խնդրենք՝ որքան հնարավոր է շուտ. Պուտինը՝ ԵՄ-ի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.09.2026 | 21:26
Փաշինյան-Պուտին հանդիպում Բիշքեկում. ՈՒՂԻՂ
01.09.2026 | 21:14
ՀՀ և ԱՄՆ պաշտոնյաները Սյունիքում քննարկել են TRIPP-ի իրականացման ընթացքը
01.09.2026 | 21:00
ՌԴ-ն կրծքով Քոչարյանին է պաշտպանում․ ո՞նց բացատրենք ռուսներին, որ դա հակառուսականություն է բորբոքում․ Նորայր Նորիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.09.2026 | 20:47
Վթար Ուջան բնակավայրի ճանապարհին. տուժածը հոսպիտալացվել է
01.09.2026 | 20:30
Օֆշորային շղթա՝ Սամվել Կարապետյանի հայտարարագրում․ Պանամայից մինչև Լազուրե ափ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.09.2026 | 20:21
ՄԻՊ-ն ուսումնասիրում է Գագիկ Խաչատրյանին պատգարակով դատարան տանելու տեսանյութերը
Բոլորը

Գյումրիում այսօր տեղի ունեցավ 12-րդ աշխատանքի տոնավաճառը։ Գյումրիի նման գործազուրկների մեծ թիվ ունեցող քաղաքում աշխատանքի տոնավաճառն ավելի է կարևորվում՝ դառնալով հանդիպման վայր գործատուների ու գործազուրկների համար։ Այս տարվա տոնավաճառին մասնակցում էր տնտեսության տարբեր ոլորտներ ներկայացնող 36 գործատու: Ներկայացված էր ավելի քան 380 թափուր աշխատատեղ, հիմնականում՝ սննդի, թեթև արդյունաբերության, սպասարկման ու ՏՏ ոլորտներում:

«Շատ աշխատատեղեր ստեղծվում են հիմնականում սպասարկման ոլորտում, այդտեղ է, որ փոքր, միջին ձեռներեցության զարգացմանը զուգընթաց՝ ավելի շատ սպասարկման ոլորտի աշխատատեղերի պահանջարկ կա: Մեծ պահանջարկ ունենք խոհարարների, մատուցողերի, դերձակների, վաճառողների, ծաղկի դիզայներների»,- ավելի վաղ Factor.am-ի հետ զրույցում ասել էր Գյումրիի զբաղվածության տարածքային կենտրոնի տնօրեն Ամալյա Ադամյանը։

Օգոստոսի 1-ի դրությամբ, ըստ Գյումրիի զբաղվածության կենտրոնի տվյալների, Շիրակի մարզում աշխատանք է փնտրում 15.700 քաղաքացի, նրանցից 13.678-ը միայն Գյումրիում են գրանցված: Գյումրիում հաշվառված գործազուրկի կարգավիճակ ունի 10.300 մարդ, աշխատանքի էլ կարողացել է տեղավորվել 785 քաղաքացի։

Աշխատանք գտնելու ակնկալիքով բազմաթիվ գյումրեցիներ էին եկել տոնավաճառ, մեծ մասամբ՝ բուհը նոր ավարտած երիտասարդներ: Մեզ հետ զրույցում նրանցից շատերը նշեցին, որ դժվարանում են աշխատանք գտնել, քանի որ աշխատաշուկայում հիմնականում սպասարկման ոլորտի մասնագետների կարիք կա: Իսկ գործատուներն իրենց հերթին նշում են, որ աշխատողների չեն կարողանում գտնել։

Մեզ հետ զրույցում «ԵՄ-ն Շիրակի մարզին, նոր աշխատատեղեր՝ շնորհիվ բրդի արտադրության» ծրագրի ղեկավար Մարինե Մանուկյանը նշեց, որ Ամասիայի նորաբաց բրդի գործարանի համար աշխատակիցների են փնտրում, հույս ունեն՝ տոնավաճառն օգտակար կլինի այդ հարցում։

«Կարիք ունենք առկա և սպասվելիք աշխատատեղերի լրացման: Հիմա գործարանի ֆինանսական տնօրեն ենք փնտրում, իսկ հետագայում՝ բրդի տեսակավորող, լվացող և ներկման արտադրամասում աշխատող։ Կա որոշ աշխուժություն, մարդիկ մոտենում են, հայտերը լրացնում: Ես տարբեր կազմակերպությունների շրջանակներում մասնակցության փորձ ունեմ տոնավաճառների՝ և՛ որպես աշխատանք փնտրող, և՛ որպես գործատու: Երկու պարագայում էլ ինձ օգնել է, հուսանք՝ հիմա էլ օգտակար կլինի»,- ասաց Մարինե Մանուկյանը։

Աշխատանքի տոնավաճառին մասնակցում էին նաև քաղաքային ու մարզային իշխանությունների ներկայացուցիչները՝ մարզպետ Տիգրան Պետրոսյանի ու քաղաքապետ Սամվել Բալասանյանի գլխավորությամբ։ Գյումրիի զբաղվածության տարածքային կենտրոնի տնօրեն Ամալյա Ադամյանի ուղեկցությամբ նրանք շրջեցին բոլոր տաղավարներով՝ ծանոթանալով ներկայացված ընկերությունների աշխատատեղերին:

Տոնավաճառին զուգընթաց տեղի ունեցավ նաև պանելային քննարկում՝ աշխատաշուկայում երիտասարդների մրցունակության բարձրացման վերաբերյալ, որին մասնակցում էին գործատուների, կրթական ոլորտի  ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Էմմա Չոբանյան