Վախ կա, որ Ադրբեջանը ՀԱՊԿ դիտորդ կամ գործընկեր կարող է դառնալ ՌԴ-ի, Բելառուսի և Ղազախստանի համաձայնությամբ․ Արման Բաբաջանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.11.2026 | 09:28
Հոռոմ գյուղում վթարային ջրանջատում է
29.11.2026 | 09:00
Նարեկ Գրիգորյանը գոլ է խփել Ռումինիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.11.2026 | 08:44
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին և Լարսում
29.11.2026 | 08:19
RAF. Արման Ծառուկյանը պաշտպանեց չեմպիոնի տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.11.2026 | 08:00
Հայաստանի 7 մարզերի 12 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են անցկացվում
28.11.2026 | 23:35
Էդուարդ Սպերցյանի հերթական գոլային փոխանցումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 21:41
Ուգոչուկվու Իվուն` գոլի ու գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 20:00
Կկորցնի՞ Հայաստանը էներգետիկ անկախությունը՝ Թուրքիայի ու Ադրբեջանի ցանցերին միանալով․ ԱՉՔԻ ՏԱԿ
28.11.2026 | 19:39
Անտարկտիդայի ծովային սառույցի մակերեսը հասել է նոր նվազագույն ցուցանիշի. Ազիզյան
28.11.2026 | 19:00
Նոր Սահմանադրության նախագիծն իշխանությանը թույլ է տալիս մշտապես վերարտադրվել. Վահան Արծրունի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 18:57
Խորեն Ծատուրյանը՝ պարածանրամարտի երիտասարդների աշխարհի չեմպիոն
28.11.2026 | 18:50
Աննա Խաչատրյանը՝ պարածանրամարտի աշխարհի չեմպիոն
28.11.2026 | 18:46
Վթարային ջրանջատում՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանում
28.11.2026 | 18:22
Նոյեմբերի 30-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.11.2026 | 17:41
Արտաշատում «Toyota Camry» են հրկիզել․ երկու երիտասարդ ձերբակալվել է
Բոլորը

Ազգային ժողովի սեպտեմբերի 10-ի նիստում քննարկվում է ««2002 թվականի հոկտեմբերի 7-ի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության կանոնադրությունում փոփոխություններ կատարելու մասին» երկրորդ արձանագրությունը վավերացնելու մասին» հարցը, որը պատգամավորներին է ներկայացնում արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը։

Այս արձանագրությամբ կարգավորվում է ՀԱՊԿ-ի գործընկեր և դիտորդ պետության կարգավիճակի հարցը։ Ըստ փոխնախարար Քոչարյանի՝ ՀԱՊԿ դիտորդ կամ գործընկեր կարող է ընտրվել միայն այն պետությունը, որի թեկնածության վերաբերյալ  ՀԱՊԿ անդամ պետություններն ունեն կոնսենսուս։

Նախագծի վերաբերյալ կարծիք հայտնելիս պատգամավոր Արման Բաբաջանյանը նշեց, որ Ադրբեջանը կարողացել է հասնել նրան, որ Հայաստանի սահմանների ուղղությամբ կատարված ոտնձգություններին ՀԱՊԿ-ը չարձագանքի, մնա ձեռնպահ,  ու հիմա վախ կա, որ Բելառուսի, Ղազախստանի, Ռուսաստանի համաձայնությամբ Ադրբեջանի՝ ՀԱՊԿ դիտորդ կամ գործընկեր դառնալու հարց կառաջանա, իսկ այդ դեպքում Հայաստանը կմնա միայնակ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղավնի Սուքիասյան