«Լուսավոր Հայաստանի» այս նախագիծը վատնելու է հանրային ռեսուրսները, ինչպես դրա շուրջ քննարկումը վատնում է մեր ժամանակը․ Բաբկեն Թունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.10.2026 | 16:10
Որակյալ կերերից մինչև մաքրացեղ խոզեր․ «Օջախ Ագրո»-ի առաջարկները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 15:52
Ծանրորդ Էմմա Պողոսյանը` Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր
18.10.2026 | 15:28
Հայաստանում ձմեռային զորակոչը կմեկնարկի նոյեմբերի 16-ին․ հայտնի են զորակոչի և զորացրման ժամկետները
18.10.2026 | 15:12
Ֆրանսիայում ցուցարարները հրկիզել են Լիմոժի քաղաքապետարանի պատմական շենքը
18.10.2026 | 14:53
Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն
18.10.2026 | 14:00
Ֆրանսիայում բողոքի ցույցեր են․ կես միլիոնից ավելի մասնակից, ավելի քան 1200 ձերբակալված
18.10.2026 | 13:43
Օդի ջերմաստիճանը կնվազի
18.10.2026 | 13:09
Վստահ եմ, որ պետություն-գյուղատնտես համագործակցության շնորհիվ կարող ենք ունենալ ավելի զարգացած, արդյունավետ և մրցունակ գյուղատնտեսություն. Պապոյան
18.10.2026 | 12:08
Լիտվայում և Լատվիայում երկնքում անհայտ օբյեկտի պատճառով օդային տագնապ է հայտարարվել
18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
18.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
Բոլորը

Մեկնարկել է ՀՀ Ազգային ժողովի յոթերորդ գումարման երրորդ նստաշրջանի առաջին նիստը։ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը նստաշրջանի օրակարգ է ներկայացրել օրենսդրական նախաձեռնություն, որով առաջարկվում է փոփոխություն կատարել Հարկային օրենսգրքում, որով մարզերում երկրորդային շուկայից գնվող բնակարանների համար կսահմանվի եկամտահարկի վերադարձ։

Ըստ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի՝ քանի որ մարզերում նոր բնակարանաշինական ծրագրեր չկան, այս նախագծի ընդունման պարագայում մարզերում ապրող մարդկանց  հնարավորություն կտրվի վերացնել Երևանի և մարզերի միջև խտրականությունը և մարզերում երկրորդային շուկայից հիփոթեկային վարկավորմամբ բնակարան գնել։

Էդմոն Մարուքյանը նաև նշեց, որ այս նախագիծը ԱԺ տնտեսական հանձնաժողովում ստացել է  բացասական եզրակացություն, սակայն առաջարկում է այժմ կողմ քվեարկել և այն ընդգրկել լիագումար նիստերի օրակարգու՝ նախագիծն առավել մանրամասն քննարկելու համար։

ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը նշեց, որ այս նախագծով խտրականություն է դրվում մարզերի և Երևանի՝ երկրորդային շուկայից բնակարան ձեռքբերողների միջև, որովհետև այն ընդունելու պարագայում Երևանում ևս երկրորդային շուկայից բնակարան գնելու դեպքում եկամտրահարկը պետք է վերադարձվի։

Ըստ Թունյանի՝ եկամտահարկի վերադարձն առաջնային շուկայից գնվող բնակարանների համար սահմանվել է՝ շինարարությանը զարկ տալու, կառուցապատումը խթանելու համար, իսկ բնակարանաշինական ծրագրեր մարզերում չկան և կոչ արեց պատգամավորներին դեմ քվեարկել նախագիծը լիագումար նիստերի օրակարգ ներառելու հարցին։

«Այս նախագիծը լիագումար նիստի օրակարգ ընդգրկելու քննարկումը իզուր մեր ժամանակը վատնում է այնպես, ինչպես այս օրինագիծն ընդունելու դեպքում վատնելու է հանրային ռեսուրսները»,- ասաց Թունյանը։

Նախագիծը չընդգրկվեց նիստերի օրակարգում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղավնի Սուքիասյան