Եթե Սերժ Սարգսյանը 3-րդ ժամկետի գնա, «Ելք»-ը կղեկավարի ընդվզման շարժումը. Արամ Սարգսյան

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Factor.am-ի հետ զրույցում ասում է, որ եթե Սերժ Սարգսյանը 3-րդ ժամկետի գնա՝ վարչապետ դառնալով, Հայաստանն Ադրբեջան կդառնա, իսկ եթե ժողովուրդը ի նշան բողոքի դուրս գա փողոց, «Ելքը» քաղաքական պատասխանատվություն կվերցնի իր վրա այդ շարժումն առաջնորդելու մինչև վերջ:

«Հայաստանը ոչ Արդրբեջան է, ոչ Ուզբեկստան է, ոչ Բելառուս: Ամեն դեպքում մենք չունենք էդ ռեսուրսը: Սերժ Սարգսյանի 3-րդ ժամկետ գնալը հիասթափության, հուսահատության, գաղջ այնպիսի մթնոլորտ է ձևավորելու, որը որևէ կերպ վերականգնել հնարավոր չի»,- ասաց Արամ Սարգսյանը:

«Հանրապետություն» կուսակցության նախագահը կոչ է անում Սերժ Սարգսյանին՝ հրաժարվել վարչապետ դառնալու մտքից:  «Միթե ինքն այնքան անփոխարինելի է դարձել: Մենք պիտի Ադրբեջան չդառնանք: Սերժ Սարգսյանը պիտի սա հասկանա և չպիտի էդ քայլին գնա: Դատապարտված է այն ժողովուրդը, ով այլընտրանք չունի»,- ասաց նա:

 

Ինչպես հայտնի է՝ «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը բանտից հասցեական դիմում է ներկայացրել հասարակական ու քաղաքական գործիչներին՝ կոչ անելով ստեղծել ազգային դիմադրության ճակատ և ժողովրդական ընդվզման նախապատրաստվել: Արամ Սարգսյանի անունը այդ ցանկում չկա:

«Ինչո՞ւ ես չկամ, որովհետև ես էն գործընթացներում, ինչը ժամանակին ծավալում էր Ժիրայր Սեֆիլյանը թե՛ «Նախախորհրդարանի՚, թե՛ «Հիմնադիր խորհրդարանի» և թե՛ «Սասնա ծռերի» կոնտեքստում այլ մոտեցում եմ ունեցել և մեր մոտեցումներն էդ առումով չեն համընկել: Էդ պատճառով էլ իմ անունը չկա»,- ասաց Արամ Սարգսյանը:

Ինքը որևէ ողբերգություն չի տեսնում դրանում. «Ավելին, ես համարում եմ, որ եթե մարդը անազատության մեջ լինելով շարունակում է պայքարել, բավական դրական է և լավ եմ վերաբերվում դրան»:  Ըստ Արամ Սարգսյանի՝ «Ելք»-ն առաջիկայում քննարկելու է Սեֆիլյանի կոչը:

Մանրամասները դիտեք Factor.am-ի հետ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հարցազրույցում:

 

Մարինե Խառատյան