Ադրբեջանը կարո՞ղ է դառնալ ՀԱՊԿ դիտորդ կամ գործընկեր․ ՀՀ-ն «ոչ» ասելու հնարավորություն ունի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում քննարկվում է «2002 թվականի հոկտեմբերի 7-ի Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության կանոնադրությունում փոփոխություններ կատարելու մասին» երկրորդ արձանագրությունը վավերացնելու մասին հարցը։

Ըստ այս արձանագրության՝ ՀԱՊԿ խորհրդի կազմի մեջ են մտնում պետությունների ղեկավարները և պետությունների կառավարությունների ղեկավարները: Նշենք, որ մինչ այս արձանագրության վավերացումը՝ ՀԱՊԿ խորհրդի կազմի մեջ մտնում էին միայն կազմակերպության անդամ պետությունների ղեկավարները։

Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի օրակարգում ընդգրկված մեկ այլ նախագծով՝ «2002 թվականի հոկտեմբերի 7-ի Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության կանոնադրությունում փոփոխություններ կատարելու մասին» երրորդ արձանագրությունը վավերացնելու հարցով կարգավորվում է ՀԱՊԿ-ում դիտորդ և գործընկեր պետության կարգավիճակի հարցը։

«Մինչև այժմ կար դրույթ, որ կարող է լինել դիտորդ պետություն, այժմ կարգավորվում է նաև գործընկեր պետության կարգավիճակի հարցը»,- ասաց նախագծերը ներկայացնող ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ նշելով, որ որևէ պետություն չի կարող ստանալ դիտորդի և գործընկերոջ կարգավիճակ՝ առանց ՀԱՊԿ անդամ բոլոր պետությունների համաձայնության:

Նախագծի վերաբերյալ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը նշեց՝ արդյո՞ք հայկական կողմից գնահատվել է այն ռիսկը, որ Ադրբեջանը կարող է գնալ ստվերային պայմանավորվածությունների՝ դառնալով գործընկեր կամ դիտորդ պետություն՝ հաշվի առնելով ՌԴ-ի հետ այդ պետության ռազմավարական գործընկերությունը։

Շավարշ Քոչարյանը պատասխանեց, որ Ադրբեջանը բուն ՀԱՊԿ-ում ունի միջնորդավորված ազդեցություն, ՀԱՊԿ-ն ունի պայմանագիր, որով կաշկանդված են անդամ բոլոր պետությունները, իսկ այդ պետությունների միջև արդեն գոյություն ունեցող երկկողմ պարտավորությունները չպետք է հակասեն ՀԱՊԿ պայմանագրին, իսկ այս առումով ՀՀ-ն  որոշիչ ձայն ունի։ Ըստ փոխնախարարի՝ Հայաստանը «ոչ» ասելու հնարավորություն ունի:

Մանրամասները՝ տեսանյութում:

Աղավնի Սուքիասյան