Մարտի 1-ի ժամանակ զոհվածների ընտանիքներին հիմա աջակցում ենք․ փոխհատուցման չափը կքննարկվի ՄԻԵԴ-ի որոշումներից հետո․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

2008 թ. մարտի 1-2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ զոհված  քաղաքացիների ընտանիքների անդամներին և տարբեր աստիճանի վնասվածքներ ստացած քաղաքացիներին աջակցություն տրամադրելու համար պետական բյուջեից կհատկացվի 720 միլիոն դրամ:

Համապատասխան որոշման նախագիծն ընդունվեց այսօր՝ Կառավարության սեպտեմբերի 5-ի նիստի ընթացքում։

Նախագծի վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ խոսքը գնում է աջակցության և ոչ թե փոխհատուցման մասին։ Ըստ Կառավարության ղեկավարի՝ փոխհատուցման չափի մասին հարցը Կառավարությունը կքննարկի ՄԻԵԴ-ի կողմից կայացված որոշումներից հետո։

«Հայտնի փաստ է, ես ինքս էլ առնչություն ունեմ մարտի 1-2 իրադարձությունների հետ, շատ կարևոր է, որ այս հարցով որոշումները կայացվեն մաքսիմալ օբյեկտիվ, իսկ քանի որ մենք չգիտենք ՄԻԵԴ-ը երբ կկայացնի որոշումներ և որպեսզի չստացվի, որ Կառավարությունը որևէ աջակցություն չի հատկացնում, մենք այս որոշումը հիմա կընդունենք,  իսկ փոխհատուցման չափը վերջնականապես կլուծենք ՄԻԵԴ-ի որոշումներից հետո»,- ընդգծեց վարչապետը՝ Կառավարության այսօրվա ընդունած որոշումը համարելով միջանկյալ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղավնի Սուքիասյան