«Դու»-ի չանցնեք. սարքել եք «Մանուշակ» մանկապարտեզ. թեժ վիճաբանություն պետաիրավականի նիստին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.11.2026 | 09:28
Հոռոմ գյուղում վթարային ջրանջատում է
29.11.2026 | 09:00
Նարեկ Գրիգորյանը գոլ է խփել Ռումինիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.11.2026 | 08:44
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին և Լարսում
29.11.2026 | 08:19
RAF. Արման Ծառուկյանը պաշտպանեց չեմպիոնի տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.11.2026 | 08:00
Հայաստանի 7 մարզերի 12 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են անցկացվում
28.11.2026 | 23:35
Էդուարդ Սպերցյանի հերթական գոլային փոխանցումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 21:41
Ուգոչուկվու Իվուն` գոլի ու գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 20:00
Կկորցնի՞ Հայաստանը էներգետիկ անկախությունը՝ Թուրքիայի ու Ադրբեջանի ցանցերին միանալով․ ԱՉՔԻ ՏԱԿ
28.11.2026 | 19:39
Անտարկտիդայի ծովային սառույցի մակերեսը հասել է նոր նվազագույն ցուցանիշի. Ազիզյան
28.11.2026 | 19:00
Նոր Սահմանադրության նախագիծն իշխանությանը թույլ է տալիս մշտապես վերարտադրվել. Վահան Արծրունի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 18:57
Խորեն Ծատուրյանը՝ պարածանրամարտի երիտասարդների աշխարհի չեմպիոն
28.11.2026 | 18:50
Աննա Խաչատրյանը՝ պարածանրամարտի աշխարհի չեմպիոն
28.11.2026 | 18:46
Վթարային ջրանջատում՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանում
28.11.2026 | 18:22
Նոյեմբերի 30-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.11.2026 | 17:41
Արտաշատում «Toyota Camry» են հրկիզել․ երկու երիտասարդ ձերբակալվել է
Բոլորը

Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում թեժ վիճաբանություն տեղի ունեցավ իշխանական պատգամավոր, պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սուրեն Գրիգորյանի և «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի միջև։

Ամեն ինչ սկսվեց այն բանից հետո, երբ ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը արդարադատության նորանշանակ փոխնախարարին հարց ուղղելուց առաջ փորձեց ճշտել նրա ով լինելը։ «Ո՞վ եք դուք»,- հետաքրքրվեց Մարուքյանը, ապա հարցը հնչեցրեց։

Նշենք, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն առաջարկում է փոփոխություններ կատարել «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքում, ինչի կապակցությամբ կառավարության տեսակետը հայտնեց արդարադատության նորանշանակ փոխնախարար Ռաֆֆիկ Գրիգորյանը։

Մարուքյանի հարցին կոշտ արձագանքեց իշխանական պատգամավոր Սուրեն Գրիգորյանը. «Փոխնախարարին չեք ճանաչում և ասում եք՝ խորհրդարանական վերահսկողություն իրականացնենք, սենց լինո՞ւմ է»։

Իշխանական և ընդդիմադիր պատգամավորի միջև լեզվակռիվը շարունակվեց, հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը հայտարարեց ընդմիջում։ «Սա արդեն «Մանուշակ» մանկապարտեզ է»,- շարունակեց Մարուքյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Շողիկ Գալստյան