Միքայել Մելքումյանը՝ այսօրվա նիստից Բելառուսում և Ղազախստանում ՀՀ դեսպանների բացակայելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

Ազգային ժողովի Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում այսօր մեկնարկեց «Եվրասիական և տարածաշրջանային ինտեգրման արդի հիմնախնդիրները» թեմայով քննարկում, որին պետք է մասնակցեին ԵՏՄ և տարածաշրջանի ( Իրան, Վրաստան, Չինաստան) ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանները։

Նիստը վարող հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը նշեց, որ թեև դեռևս հուլիսի 10-ին Արտաքին գործերի նախարարությանը նամակով հայտնել էր սեպտեմբերի 3-ին՝ այսօր, կայանալիք նիստի և դրան դեսպանների մասնակցության անհրաժեշտության մասին, սակայն այսօր նիստին ներկա չեն Բելառուսի Հանրապետությունում և Ղազախստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանները։

«Ես պլենար նիստերի ժամանակ արտգործնախարարին էլ հայտնեցի, որ էնպես ծրագրվի քննարկումը, որ բոլոր դեսպանները ներկա լինեն այսօրվա նիստին, սակայն պարզ դարձավ, որ խնդիրներ են ծագել։ Մենք դեմ չենք, խնդիրներ կարող են ծագել, բայց այդ պարագայում կարելի էր նիստը տեղափոխել այլ օր»,- ասաց  Մելքումյանը՝ նշելով, որ նման հանդիպումներն ու քննարկումները լինելու են շարունակական։

Նիստին ներկա ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանն էլ Բելառուսում ՀՀ դեսպանի հետ կապված նշեց, որ վերջինս մեկնել է Բելառուս, քանի որ այնտեղ պետք է մասնակցի շատ կարևոր քննարկման՝ խնդրելով  բացակայությունը որպես անարգանք չընկալել։

Մանրամասները՝ տեսանյութում։