Իշխանությունները` մամուլի թշնամի. «Տեղեկատվության ազատության մասին» նոր օրինագիծը լուրջ սահմանափակումներ է դնում. «Ժողովուրդ»

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

 

«Այս կառավարությունը լրատվամիջոցների գլխին իսկական պատուհաս է դարձել: Հիմա էլ ՀՀ արդարադատության նախարարությունն իբր որոշել է բարեփոխել «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը, սակայն այնպիսի նախագիծ է ներկայացրել, որ իրականում սահմանափակում է տեղեկատվություն ստանալու ազատությունը, որը առաջին հերթին հարված է մամուլին, հասարակական կազմակերպություններին եւ Կառավարության «կոկորդին կանգնած» այլ կառույցների գործունեությանը:

 

Ըստ այդ նախագծի՝ տեղեկատվության տրամադրումը կարող է մերժվել, եթե «ակնհայտորեն չի պարունակում հանրային հետաքրքրություն ներկայացնող որեւէ տեղեկություն, կամ այնպիսի հարցում է, որով պահանջվող տեղեկության ծավալը շատ մեծ է, եւ դրա տրամադրումն ակնհայտորեն կհանգեցնի տեղեկություն տնօրինողի ռեսուրսների կամ ժամանակի անհամաչափ կամ անհիմն վատման»: Սա հրաշալի հնարավորություն է` մերժելու ցանկացած տեղեկատվության տրամադրումը: Ցանկացած հարցման դեպքում կարելի է այս հիմնավորումներից որեւէ մեկը պատրվակ բռնել:

 

Փաստորեն, մինչ Սերժ Սարգսյանը փորձում է աշխարհին ներկայանալ ժողովրդավարական իմիջով, պարծենում է, թե խոսքի ազատություն կա մեր երկրում, իրականում տեղի է ունենում հակառակը: Իսկ այսպես շարունակվելու դեպքում ոչ միայն Սերժ Սարգսյանը, այլեւ վարչապետ Կարեն Կարապետյանն ու արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը կարող են վաստակել մամուլի թշնամու տիտղոսը»:

 

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում: