Սա պատերազմող երկրի գիտության վիճա՞կ է. Նիկոլ Փաշինյանը՝ գիտպետկոմի նախագահի հոդվածի հետքերով

Լուրեր

12.11.2026 | 15:51
Սրբուհի Գալյանը հանդիպել է Ռուսաստանի արդարադատության նախարարին
12.11.2026 | 15:43
Ուիթկոֆն ու Քուշները ժամանել են Կրեմլ՝ Պուտինի հետ հանդիպման
12.11.2026 | 15:33
Ասողը գլուխը պատին է տվել, կեղծիք է. Տարոն Չախոյանը` հայհոյելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 15:32
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով հաջորդ դատական նիստը. ՈՒՂԻՂ
12.11.2026 | 15:28
«Մանչեսթեր Յունայթեդը» կապ է հաստատել ԱՄՆ-ի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ
12.11.2026 | 15:23
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
12.11.2026 | 15:19
Զելենսկին հայտարարել է Starshield-ի աշխատանքում նոր խափանումների մասին
12.11.2026 | 15:10
«Հաղթանակ» կամրջով երթևեկությունը ժամանակավոր կդադարեցվի // ԵՄ-ն նոր պատժամիջոցներ կսահմանի ՌԴ-ի դեմ․ ԼՈՒՐԵՐ
12.11.2026 | 15:02
Մենք ծանոթ էինք Արմեն Գրիգորյանի դիրքորոշմանը. Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 14:55
ԱԺ-ում հիշեցին երեխաների նկատմամբ սեռական բռնության համար դատապարտված Սերոբ Տեր-Պողոսյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 14:48
Հիմա անհրաժեշտ է վերանորոգել մեր երկրների միջև երկաթուղին և բացել սահմանները. Փաշինյանը՝ թուրք լրագրողին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 14:41
ԱՄՆ-ն առաջարկում է Եվրոպայի «անվտանգության ճարտարապետությունը» քննարկել Ուկրաինայում պատերազմի դադարեցման պայմանների հետ զուգահեռ․ Axios
12.11.2026 | 14:30
«Եղեգնաձորում որևէ քաղաքական ուժի հետ գործարքի չենք գնացել և կոալիցիա չենք կազմել»․ «Հանրապետություն»
12.11.2026 | 14:22
Պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայություններից օգտվողներն ավելի խիստ քրեական պատժի կենթարկվեն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 14:14
19-ամյա Միրա Անդրեևան ուշագրավ ցուցանիշ է գրանցել Ամփոփիչ մրցաշարում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանի՝ «Հայաստանի Հանրապետություն» թերթում տպագրված հոդվածին:

 

Գրառումը՝ ստորև.

 

«Մի քանի օր առաջ «Հայաստանի Հանրապետություն» թերթում տպագրվեց Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանի հոդվածը։

Հոդվածից իմանում ենք, որ Հայաստանի գործող գիտնականների 61 տոկոսը 65 եւ բարձր տարիքի են։

Մի մեջբերում հոդվածից․ «Չնայած կենսաթոշակային տարիքի գիտաշխատողների զգալի մասը ձեւակերպված է լրիվ հաստիքով (ներգրավված են ինչպես բազային, այնպես էլ գրանտային ծրագրերում), նրանց զգալի մասն ունի առողջական լուրջ խնդիրներ եւ լիարժեք աշխատանքի գնալ բնականաբար չի կարող։ Գիտահետազոտական ինստիտուտների տնօրենների զգալի մասը, հարգելով նրանց վաստակը, աչք է փակում այս երեւույթի վրա։ Սակայն չեն բացառվում նաեւ կոռուպցիոն երեւույթները, որոնք կարող են լինել այս պարագայում» (մեջբերման ավարտ)։

Սա պատերազմող երկրի գիտության վիճա՞կ է։ Գիտության պետական կոմիտեի նախագահը պնդում է, թե այլեւս այսպես շարունակել չի կարելի։ Համաձայն ենք․ բայց այսպես այլեւս չէր կարելի շարունակել դեռ 15, 20 տարի առաջ եւ բոլորը այդ մասին գիտեին։

Բայց աշխատանքի չգնացող եւ ոչինչ չստեղծող գիտնականները իշխանություններին պետք էին՝ իրենց մասին նախընտրական եւ ետընտրական ձոներ ձոնելու համար։ Եւ թույլ տվեք կանխատեսել, որ հոդվածից հետո էլ էական ոչ մի բան չի փոխվի, որովհետեւ պատկառելի գիտական ժառանգություն ունեցող, բայց այսօր ըստ էության անաշխատունակ գիտնականները հարկավոր են իշխանությանը՝ հանրային համերաշխության ծխածածկույթ ստեղծելու համար։ Էդ ծխածածկույթի տակ մսխվել է ամենակարեւորը՝ ապագան։

Էլ չեմ ասում, որ պատկառելի անցյալ ունեցող գիտնականների մի մասն էլ Անկախությունը անիծելու հորդառատ աղբյուր է։ Չէ՞ որ Սովետը պետություն էր, ոչ թե էս «քոսոտ» երկրի նման։ Իսկ թե ինչեր կպատմեն այսպիսի մարդկանց մասին ԿԳԲ-ի արխիվները, կիմացվի միայն լյուստրացիայից հետո։

ԿԳ պետական կոմիտեի նախագահի հոդվածի հղումը՝ ստորեւ»։