Սեպտեմբերի 1-ին պատրաստվելն ավելի թանկ է, քան նվազագույն աշխատավարձը․ որքա՞ն են ծախսում ծնողները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.08.2026 | 23:30
Տաթև-Լծեն ավտոճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
03.08.2026 | 23:14
Արմավիր քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
03.08.2026 | 22:59
Էրդողանի դաշնակից Բահչելին ու Օջալանն աջակցություն են հայտնել Թուրքիա-PKK խաղաղության գործընթացին
03.08.2026 | 22:44
Մեկնարկել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
03.08.2026 | 22:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.08.2026 | 22:15
Ադրբեջանում քաղաքացիական ԱԹՍ-ների կառավարման տեղեկատվական համակարգ է ստեղծվում
03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
03.08.2026 | 21:22
ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված Վրաստանի նավթավերամշակման գործարանը կդադարեցնի ռուսական նավթի գնումները
03.08.2026 | 21:07
ԵՄ-ն վաղն արտակարգ նիստ է գումարելու Սեուտայի հարցով
03.08.2026 | 20:47
Վաղը Նորքի 9-րդ զանգվածի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
03.08.2026 | 20:29
Եվրոպայում 2026 թվականին անտառային հրդեհների վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն
03.08.2026 | 20:15
Ռուբինյանն ընտրվեց․ փոխադարձ մեղադրանքներ և «զրոյական կետ»-ից սկսելու առաջարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 20:08
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
Բոլորը

Նվազագույնը 50 հազար դրամ։ Ահա այսքան գումար է անհրաժեշտ  դպրոցահասակ մեկ երեխային սեպտեմբերի 1-ին պատրաստելու համար։ Սա այն դեպքում, երբ Հայաստանում նվազագույն աշատավարձի չափը 55 հազար դրամ է։  Ստացվում է՝ մեկ երեխային դպրոց ճանապարհելու համար անհրաժեշտ գումարը հավասար կամ նույնիսկ ավելի շատ է, քան նվազագույն աշխատավարձը։

Factor.am-ի նկարահանող խումբը շրջել է Երևանի մի քանի գրախանութներով, սուպերմարկետներով ու տոնավաճառներով և փորձել պարզել՝ ի՞նչ գնի սահմաններում են դպրոցահասակ երեխային անհրաժեշտ հիմնական ապրանքները։

Այսպես, հասարակ 12 էջանոց դպրոցական տետրը գրախանութներում սկսում էր 100 դրամից։ Նույն տետրը սուպերմարկետներում 95 և 110 դրամ արժեր, մինչդեռ տոնավաճառում՝ 85 դրամ։

Արդեն 24 և ավելի էջ ունեցող տետրերի գինը տոնավաճառներում գրեթե նույնն էր՝ ինչ գրախանութներում։ Ամենամատչելին սկսում էր 160 դրամից և թանկանում՝ ըստ արտադրման վայրի։

Մեր նկարահանող խմբի այցելած գրախանութներում մեզ վստահեցրին․ նախապատվությունը հիմնականում հայկական արադրության տետրերին են տալիս, այնուամենայնիվ, ավելի շատ ուշադրություն են դարձնում որակին, քան արտադրման երկրին կամ գնին։

Ինչ վերաբերում է գրենական պիտույքներից դպրոցականներին ամենաանհրաժեշտ ապրանքին՝ գրիչներին, ապա դրանք ամենալայն գնային սանդղակն ունեին։ Գրախանութներում կարելի էր գտնել գրիչներ՝ սկսած 30 դրամից, սուպերմարկետներում՝ 50 դրամից։ Մեր տեսախցիկի ֆիքսած ամենաթանկ գրիչները գրախանութներում էին՝ մոտ 4200 դրամ։ Դրանց գինն արտադրման երկրով էր պայմանավորված․ տեղական չէին։ Սուպերմարկետներում դրանց գինը տատանվում էր 50-1200 դրամի սահմաններում։

Տոնավաճառներում ամենաթանկ գրիչները շուրջ 1600 դրամ էին։

Դպրոցական պայուսակների պարագայում գրախանութ-սուպերմարկետ-տոնավաճառ  տարբերությունն ամենազգալին էր։

Տոնավաճառներից մեկում մեզ հաջողվեց գտնել դպրոցական պայուսակ՝ նվազագույնը 1500 դրամ արժողությամբ, իսկ մյուսում՝ նվազագույնը 2500։ Տոնավաճառներում ամենաթանկ դպրոցական պայուսակը չէր գերազանցում 10․000 դրամը, մինչդեռ գրախանութներում, որտեղ մենք եղանք, ամենաթանկ դպրոցական պայուսակը 38․000 դրամ արժեր, ամենամատչելին՝ 6000։

Հագուստի և կոշիկի ծախսերը սեպտեմբերի 1-ին ընդառաջ ևս մեծ են։ Հատկապես այս շրջանում դրանց գինը սովորականից բարձր է լինում։ Տոնավաճառներում դպրոցական մեկ սպիտակ վերնաշապիկը 3000 դրամից էր սկսում, մինչդեռ խանութում այն ոչ պակաս, քան 5-6000 դրամ արժեր։

Factor.am-ի հետ զրույցում երևանյան գրախանութներից մեկի աշխատակցուհին նշեց, որ այս տարի նախադպրոցական ակտիվությունը, կարծես, զիջում է նախորդ տարվան։

«Սկիզբը, մոտավորապես, միշտ օգոստոսի սկզբին է ազդարարվում․ առաջին տասը օրը և այս տարի սկսել է մոտավորապես ամսի 5-7-ից։ Անցած տարի ավելի մեծ եռուզեռ էր, ավելի մեծ ակտիվություն։ Այս տարի մի քիչ ավելի պասիվ են մարդիկ, չեմ կարող ասել ՝ ինչով է պայմանավորված։ Գուցե դեռ հանգստանում նե, դեռ չի սկսել եռուզեռը, բայց մի փոքր տարբերություն կա անցյալ տարվա համեմատ»,- նշեց Մարինա Հովհաննիսյանը։

Factor.am-ը նաև զրուցել է քաղաքացիների հետ և փորձել պարզել՝ արդյոք նրանք սկսել են դպրոցական առևտուրը, որքա՞ն գումար է նրանցից պահանջվել երեխային դպրոց ճանապարհելու համար և արդյոք նախորդ տարվա համեմատ գների աճ կամ նվազում են նկատում։

Նշենք նաև, որ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, դպրոցականներին անհրաժեշտ ապրանքների սպառողական գների ինդեքսը 2019 թվականի հունվար-հունիս ամիսներին հետևյալ կերպ է փոփոխվել․ գրենական պարագաների արժեքը 1․8%-ով է աճել, կոշիկներինը՝ 12․2%-ով։ Դրան զուգահեռ՝ էժանացել է հագուստը՝ 0,9%-ով։

Հավելենք, որ Factor.am-ի՝ նախորդ տարի իրականացրած հարցման արդյունքներով՝ սեպտեմբերի 1-ին ընդառաջ արվող ծախսերի նվազագույն չափը 30 հազար դրամն էր։

 

Մանրամասները՝ տեսանյութում․

Նելլի Մելքոնյան